Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ երկուշաբթի օրը հավաքված ցուցարարներն իրենց զայրույթն են արտահայտել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղելու կապակցությամբ:
«Ասպարեզ» պարբերական փոխանցմամբ, ցուցարարներն ասել են, որ Միացյալ Նահանգներն «իրավունք չուներ ճանաչելու կեղծված ընտրությունները»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մարտի 3-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանին հղված նամակում ասված է.
«Հարգելի պարոն նախագահ,
Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ակնկալում եմ շարունակել մեր համատեղ աշխատանքը, քանի որ երկուսս էլ սկսում ենք մեր պաշտոնավարման երկրորդ շրջանը:
Շարժվելով առաջ` կցանկանայի հիմնվել մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող ամուր կապերի վրա և առավել ընդլայնել մեր գործընկերությունը: Մենք մեծապես հանձնառու ենք նպաստելու Հայաստանի զարգացմանը և ակնկալում ենք, որ Դուք Ձեր առաջնորդությամբ առաջ կտանեք ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը, ինչը հնարավորություններ կընձեռի թե՛ Հայաստանի ժողովուրդի և թե՛ամերիկացիների համար, որոնք ակնկալում են ներդրում ունենալ նշանակալի ներուժ ունեցող արժեքավոր գործընկերոջ երկրում:
Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը կարգավորման համար պահանջում է բովանդակալից քայլեր, ինչը կապահովի հարատև խաղաղություն և անվտանգություն: Ցանկանում ենք նաև շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր աշխատանքը»:
Ինչպես ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջն է տեղեկացնում, ԱՄՆ-ի նախագահի ուղերձում ասված է նաև. «Ձեր վերընտրվելը հնարավորություններ է ընձեռում մեր երկու երկրների հարաբերություններն առաջ մղելու համար և Ձեր ժառանգության ստեղծմանը` որպես առաջնորդի, որը խորացնում է Հայաստանում բարեփոխումները և առաջ տանում խաղաղության գործը ձեր ազգի և ձեր տարածաշրջանի ժողովուրդների համար:
Վստահ եղեք, որ Միացյալ Նահանգները, որպես Հայաստանի մշտական բարեկամ և գործընկեր, ձեր կողքին է այս վեհ նպատակներին հասնելու գործում», — ասված է ԱՄՆ-ի նախագահի շնորհավորական ուղերձում: