Մատչելի հղումներ

Հայաստանի նախագահը Վիլնյուսում մասնակցել է Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը


ԵԺԿ-ի նախաձեռնած հանդիպման նպատակ էր հետապնդում Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ քննարկել գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին

Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ ՍարգսյանըՎիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:

ԵԺԿ-ի նախաձեռնած հանդիպման նպատակ էր հետապնդում Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին ընդառաջ քննարկել գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին և օրակարգին, ինչպես նաև Վիլնյուսի գագաթաժողովից հետո ԵՄ-ի ու Արևելյան գործընկերության երկրների միջև հարաբերություններին և հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի նախագահը, ըստ պաշտոնական հաղորդագրության, նոյեմբերի 28-ի երեկոյան մասնակցել է Լիտվայի նախագահի անունից Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցող պետությունների և կառավարությունների ղեկավարների պատվին տրվող պաշտոնական ճաշին:

Նոյեմբերի 29-ի առավոտյան կմեկնարկի Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովը:
XS
SM
MD
LG