Մատչելի հղումներ

Հայաստանում նոր վարչապետ է նշանակվել


Երկրի նոր վարչապետի պաշտոնում նշանակվել է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկրի նոր վարչապետ կիրակի օրը նշանակել է Հովիկ Աբրահամյանին՝ այս պաշտոնում փոխարինելով այս պաշտոնը վեց տարի զբաղեցրած Տիգրան Սարգսյանին, որն ավելի վաղ հրաժարական էր ներկայացրել:

Սերժ Սարգսյանը նոր վարչապետի նշանակման մասին է հայտարարել Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ՝ վստահություն հայտնելով, թե «բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի»:

«Ես չեմ կասկածում դրանում և անձամբ ամեն ինչ անելու եմ՝ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականության», - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասել է նախագահ Սարգսյանը:

Ներկայացնելով նոր վարչապետին, Հայաստանի նախագահն ասել է, թե «կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից, առաջադրելով նորերին՝ հնարավորինս զերծ մնալով «ծանոթ-բարեկամ» նշանակումներից»:

56-ամյա տնտեսագետ Հովիկ Աբրահամյանը, որը զբաղեցնում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը, Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականից:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ընթացքում Հայաստանի նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ երկրի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անցնելու է դիվանագիտական աշխատանքի:
XS
SM
MD
LG