Մատչելի հղումներ

Հայաստանում մեկնարկել են Համահայկական խաղերը


Հայաստանում մեկնարկել են Համահայկական խաղերը
Հայաստանում մեկնարկել են Համահայկական խաղերը

Աշխարհի բազմաթիվ երկրներից հազարավոր հայ մարզիկներ հավաքվել են շաբաթ օրը Երևանում ՝ օլիմպիական ոճի մրցումներ մեկնարկելու համար, որոնց նպատակն է՝ նպաստել, որպեսզի հայերը հայրենիք վերադառնան:

«Ֆրանս պրես» գործակալության փոխանցմամբ, Համահայկական խաղերի անցկացման ինն օրվա ընթացքում Սփյուռքի և Հայաստանի ավելի քան 3200 մարզիկ մրցելու են բազմաթիվ մարզաձևերում:

Բացման արարողությանը մասնակցել են Միացյալ Նահանգներից, Իրանից, Իրաքից, Ռուսաստանից, Թուրքիայից և Ֆրանսիայից ժամանած հայ մարզիկներ, իսկ արարողության բացումը նշանավորող կրակը բերվել է Արցախից:

Համահայկական խաղերի նախագահ Իշխան Զաքարյանն ասել է, որ շատ երիտասարդներ լքում են Հայաստանը՝ հավելելով, որ «այս խաղերը դրա հակառակն են՝ խաղերը նպաստում են նրանց վերադառնալուն»:

XS
SM
MD
LG