Հայաստանի ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սատարել է իշխանությունների հետ վաղաժամկետ նախագահական և խորհրդարանական ընտրությունների շուրջ բանակցություններ անցկացնելու գաղափարը:
Տեր-Պետրոսյանը երեքշաբթի օրը Երեևանում անցկացված հանրահավաքի ժամանակ ասել է, որ հաշվի առնելով իշխանությունների կողմից Հայ ազգային կոնգրեսի երեք պահանջները կատարելու հանգամանքը, Կոնգրեսն այժմ պատրաստ է իշխանությունների հետ պատվիրակությունների մակարդակով պաշտոնական երկխոսության:
«Առաջիկա օրերին մենք կորոշենք մեր պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3-5 հոգուց, և իշխանությանը կներկայացնենք երկխոսության մեր օրակարգը։ Բնականաբար, նույնը պետք է անի նաև իշխանությունը՝ թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով» - ասել է Տեր-Պետրոսյանը։ - «Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաև իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը»։
Տեր-Պետրոսյանի համաձայն, հեղափոխական գործալակերպը հակասում է Հայ Ազգային Կոնգրեսի դավանանքին:
Անկախ դիտորդների համաձայն, Հայ Ազգային Կոնգրեսի կողմից կազմակերպված և Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված հանրահավաքին մասնակցել է ավելի քան յոթ հազար մարդ: