Մատչելի հղումներ

Հայաստանի ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում


Հայաստանի ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում
Հայաստանի ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել Ազատության հրապարակում

Հայաստանի ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսը» 2008 թվականի մարտ ամսից առաջին անգամ հանրահավաք է անցկացրել Երևանի Ազատության հրապարակում:

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ելույթ ունենալով հրապարակում, շնորհավորել է հավաքվածներին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու կապակցությամբ` ասելով, որ «այսուհետ հրապարակը խոսքի ազատ արտահայտման հարթակ է դառնալու»:

Երևանի քաղաքապետարանի կողմից արտոնված այս հանրահավաքին, «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, մասնակցել է մոտ 6,5 հազար մարդ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հանդես էր եկել ելույթով` ասելով, թե իշխանությունները ցանկանում են կատարել առաջին քայլը` ընդդիմության հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG