ՆԱՏՕ-ի 28 անդամ պետություններից, ներառյալ Թուրքիայից ժամանած փրկարարական ծառայությունների հարյուրավոր ներկայացուցիչներ երեքշաբթի օրը մասնակցել են Հայաստանում անցկացվող արտակարգ իրավիճակներում փրկարար աշխատանքներ իրականացնելու վարժանքին:
Այս ընթացքում կիրականացվեն Երևանի մոտակայքում գտնվող երկրաշարժի հետևանքով վնասված ռազմակայանում համատեղ օգնություն ցուցաբերելու գործողություններ:
Հայ-թուրքական սահմանի փակ լինելու պատճառով, թուրքական կողմի մասնակիցները ստիպված են եղել Հայաստան ժամանել Վրաստանի տարածքով:
Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրում: