Մատչելի հղումներ

Հայաստանում գործարկվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին


Հայաստանում գործարկվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին
Հայաստանում գործարկվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին

Շաբաթ օրը Հայաստանում գործարկվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որի երկարությունը կազմում է 5,7 կիլոմետր (3,5 մղոն)։

Ճոպանուղու միջոցով ճանապարհորդությունը դեպի Տաթևի վանք հնարավոր կլինի իրականացնել ամբողջ տարի։

«AFP» լրատվական գործակալության փոխանցմամբ, ճոպանուղու շինարարության արժեքը կազմել է 18 միլիոն դոլար։ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի տվյալներով, որն իրականացնում էր ճոպանուղու շինարարության նախագծի վերահսկումը, ֆինանսավորումը հիմնականում կազմում էին անհատների նվիրատվությունները։

Ճոպանուղու առավելագույն արագությունը կազմում է 37 կմ/ժ, իսկ մեկ ուղղությամբ ուղևորության տևողությունը՝ 11 րոպե: Ճոպանուղու առավելագույն բարձրությունը կիրճի վրա կազմում է 360 մետր (1 056 ոտնաչափ):

Յուրաքանչյուր ուղղությամբ միաժամանակ կերթևեկի մեկական խցիկ՝ մինչև 25 ուղևոր տարողությամբ:

XS
SM
MD
LG