Հայաստանն իր երախտապարտությունն է հայտնել Քուվեյթին՝ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմի պատճառով Հայաստան գաղթած սիրիահայերին օգնություն ցուցաբերելու համար:
Քուվեյթի լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հայաստանում Քուվեյթի դեսպանությունը, հաղորդել է, որ Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասսամ Մոհամմեդ Ալ-Քաբանդիին սիրիահայերի հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված գործում ներդրած ավանդի համար պարգևել է Հայաստանի սփյուռքի նախարարության բարձրագույն պարգևով՝ ոսկե հուշամեդալով:
Հայաստանում Քուվեյթի դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քափանդիին շնորհակալություն է հայտնել նման ջերմ ընդունելության և իրենց աշխատանքները արժևորելու համար և ընդգծել է Քուվեյթի կարևոր դերը Սիրիայի ներսում և երկրից դուրս գտնվող փախստականներին օգնություն տրամադրելու գործում:
«Դեսպան ալ-Քաբանդին, բացի այդ, լուսաբանել է Սիրիայի փախստականներին Քուվեյթի կողմից տրամադրվող օգնության բաշխման գործում Միջազգային իսլամական բարեգործական կազմակերպության դերը», - եզրափակում է Քուվեյթի լրատվական գործակալության հաղորդագրությունը: