Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին անդրադարձել է «Նյու Յորք Թայմս» ամերիկյան պարբերականում փորձառու չորս դիվանագետների հեղինակած խմբագրականը, որտեղ դիվանագետները նշում են, որ ռուս-վրացական պատերազմից հինգ տարի անց Հարավային Կովկասի պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, շարունակում են դեմ առ դեմ կանգնած շատ մեծ դժվարությունների առջև:
Ամերիկյան պարբերականում հրապարակված վերլուծական հոդվածը հեղինակել են Հայաստանում ու Վրաստանում Եվրահանձնաժողովի նախկին դեսպան Դենիս Քորբոյը, Վրաստանում և Ղազախստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ուիլյամ Քորթնին, Ադրբեջանում ու Բոսնիա և Հերցեգովինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Քոզլարիչը և Վրաստանում ու Բելառուսում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Քենեթ Յալովիցը:
«Տարածաշրջանի աշխարհաքաղաքական կարևորությունը շարունակում է նվազել, քանի որ աշխարհում զարգանում է էներգիայի արտադրությունը, իսկ ՆԱՏՕ-ն ավարտին է մոտեցնում Աֆղանստանում իր առաքելությունը: Երեք պետություններին սպառնում են նաև անվտանգության հետ կապված մեծ ռիսկեր, բնակչության չիրականացված սպասումներն ու կառավարման ձախողումները», - գրում են հեղինակները՝ շեշտելով. «Հարավային Կովկասի համար եկել է ընտրություններ կատարելու ժամանակը»:
Որպես տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող խնդիրներ խմբագրականի հեղինակները նշում են Ռուսատանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի և մերձավոր որոշ տարածքների օկուպացումը, ինչպես նաև արդեն քսան տարի լուծում չստացող Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
«Ռուսաստանն իր նպատակներով է օգտագործում երկու կողմերի միջև առկա տարաձայնությունները՝ պահպանելով ռազմական ներկայությունը Հայաստանում, սարքավորումներ տրամադրելով այդ երկրի ուժերին և երկարաձգելով անվտանգության պայմանագիրը, սակայն միաժամանակ Ադրբեջանին վաճառելով միլիարդավոր դոլարների սպառազինություն: Թուրքիան է՛լ ավելի է խորացնում վտանգավոր դրությունը՝ փակ պահելով Հայաստանի հետ սահմանները, մինչդեռ Իրանը սատարում է Հայաստանին», գրում են հեղինակները:
Դիվանագետները հիշեցնում են նաև, որ Ռուսաստանը ճնշում է գործադրում իր հարևան պետությունների վրա՝ Եվրասիական տնտեսական ընկերակցությանը միանալու հարցում:
«Մոսկվան անհանգստացած է, որ Հարավային Կովկասի պետությունները կգերադասեն միավորվել Եվրոպական Միության հետ, և այս մտահոգություններն անհիմն չեն: Եվրասիական տնտեսական ընկերակցությունում Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ, սակայն չունի այս Ընկերակցությանը միանալու մեծ ցանկություն: Ուկրաինայի հետ Մոսկվայի ունեցած առևտրային կարճաժամկետ տարաձայնություններն այլ հարևանների նկատմամբ ավելի կոշտ դիրք զբաղեցնելու ազդանշան կարող են գնահատվել», - պնդում են հեղինակները:
«Նյու Յորք Թայմս»-ի խմբագրականում, բացի այդ, ասված է, որ Հարավային Կովկասի երեք պետություններում առկա են ներքին զգալի խնդիրներ, որոնք ավելի ակնհայտ են դարձել այս տարվա նախագահական ընտրությունների լույսի ներքո:
«Բոլոր այս ընտրությունները կարող են լավ չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի վրա: Հայաստանում բևեռացված քաղաքական իրավիճակը և Ադրբեջանում իր լեգիտիմության անկումն ապրող միապետի իշխանության գլուխ մնալը կխոչընդոտի խաղաղ կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ փոխզիջումների ընդունումը», - կարծում են խմբագրականի հեղինակները:
Որպես Հարավային Կովկասի պետություններում ստեղծված իրավիճակի բարելավմանն ուղղված լուծումներ, խմբագրականի հեղինակներն առաջարկում են մի շարք քայլեր:
Առաջին քայլը, ըստ հեղինակների, այն է, որ Արևմուտքը պետք է իր ձայնը բարձրացնի՝ հօգուտ ազատազրկված անձանց, մասնավորապես Ադրբեջանում:
«Խախտումներով անցկացված և ընդունված յուրաքանչյուր ընտրություն, ընդդիմության գործչի յուրաքանչյուր բանտարկություն և հարստության յուրաքանչյուր անօրինական գրպանում գնալով է՛լ ավելի մեծ անհանդուրժողականություն են առաջացնում ազատության համար պայքարողների շրջանում Արևմուտքի կողմից իրականացվող «անկյունների հարթեցման» նկատմամբ: Ադրբեջանում որպես նման անհանգստացնող ազդանշան կարելի է առանձնացնել երիտասարդների և մտավորականների շրջանում հակաամերիկյան տրամադրվածության ավելացումը», - զգուշացնում են խմբագրականի հեղինակները:
Որպես նման երկրորդ միջոց խմբագրականի հեղինակներն առաջարկում են, որպեսզի Եվրոպական Միությունն ավելի մեծ օգուտ քաղի Հարավային Կովկասում ստեղծված պատմական հնարավորությունից, քանի որ ԵՄ-ի ժողովրդավարական չափանիշներն ու հարստությունը «գրավիչ փարոս» են հանդիսանում:
«Եվրամիության հետ ավելի սերտ կապերը հզոր հարևանների հետ հարաբերություններում առավել ազատ մանևրելու հնարավորություն են ընձեռում», - կարծում են հեղինակները:
Երրորդ միջոցը, ըստ հեղինակների, Արևմուտքի կողմից Հարավային Կովկասի պետությունների անկախության աջակցության անհրաժեշտությունն է:
«Հարավային Կովկասի ժողովուրդների համար եկել է իրենց ապագայի շուրջ որոշում կայացնելու ժամանակը: Եթե նրանք ցանկանում են առավել սերտորեն համագործակցել Արևմուտքի հետ, նրանք պետք է իրականացնեն թափանցիկ կառավարում ու տնտեսական առավել լայն հնարավորություններ առաջացնող բարեփոխումներ: Այս ընթացքում, երբ այս պետությունները փորձում են կատարել իրենց ընտրությունները, Արևմուտքը պետք է պահպանի այն հավատը, որը նրա հանդեպ ունեն ազատության և բարեփոխումների ջատագովները», - եզրափակում են դիվանագետները «Նյու Յորք Թայմս» պարբերականում հրապարակված խմբագրականը: