Մատչելի հղումներ

Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևի ընդունումը


«Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին»

«Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը»:

Այս հայտարարությամբ, ըստ Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության, հադես է եկել Հայաստանի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ Հայաստանը բարձր է ենք գնահատում ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։

«Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման ճանապարհին», - շեշտել է Նալբանդյանը:
XS
SM
MD
LG