Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 8-ին Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
ԵՄ-ի բարձր ներկայացուցիչը, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշել է, որ հանդիպումը լավ առիթ է Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջ մտքեր փոխանակելու համար։
Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական Միության հետ՝ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների և առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։
«Հայաստանը, ԵՄ-ի աջակցությամբ, անցել է բարեփոխումների կարևոր ճանապարհ։ Մենք հաստատակամ ենք շարունակելու բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Այս գործընթացում մենք ակնկալում ենք ԵՄ-ի շարունակական աջակցությունը», - շեշտել է նախարար Նալբանդյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարժունակության բնագավառում՝ ընդգծելով, որ արդեն երկու տարի է, ինչ ստորագրվել է Եվրոպական միության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը, իսկ անցյալ դեկտեմբերին՝ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը:
Քեթրին Էշթոնը, ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում նշել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ։
«Հանդիպմանն անդրադարձ է արվել Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Եվրոպայի Խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ու Քեթրին Էշթոնն անդրադարձ են կատարել Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական Միության միջև համագործակցությանը», - եզրափակում է հաղորդագրությունը։