Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացող Յուրա Մովսիսյանը երկու գնդակ է խփել Դանիայի հավաքականի դարպասներին նախօրեին կայացած ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի խաղի ընթացքում, որն ավարտվել է Հայաստանի հավաքականի վստահ 4:0 հաղթանակով:
«Սա իմ կյանքի ամենասարսափելի մղձավանջն է», - խաղից հետո տված հարցազրույցում ասել է Դանիայի հավաքականի մարզիչ Մորտեն Օլսենը: «Անհասկանալի է, թե ինչու մենք չէինք կարող ավելի լավ խաղալ, սակայն դա 100 տոկոսով իմ մեղքն է: Շատ բան է սխալ արվել, խաղացողներից և ոչ մեկն առավելագույն ջանքեր չի գործադրել: Չեմ ցանկանում վերլուծել դա: Խաղը պարզապես լավ չէր»:
Դանիացիների մղձավանջը սկսվել էր խաղի 27-րդ վայրկյանին: Գոլի հեղինակ Մովսիսյանը օգտվել էր պաշտպան Սիմոն Քյերի կողմից թույլ տված սխալից: Քյերի թույլ տված ևս մեկ սխալի հետևանքով Հայաստանի հավաքականի խաղացող Արաս Օզբիլիզը ևս մեկ միավոր է նվաճել 19-րդ րոպեին:
«Հայաստան-Դանիա հանդիպման երկրորդ խաղակեսի 59-րդ րոպեին իր երկրորդ գոլն է խփել Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Մովսիսյանը: Այդ ժամանակ դանիացիներն արդեն հուսահատ տեսք ունեին և չեն կարողանում ստեղծել պաշտպանության հստակ գիծ ու իրականացնել Դանիայի թիմին բնորոշ սահուն անցումները», - հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը:
Հայաստանի հավաքականից Հենրիկ Մխիթարյանը 82-րդ րոպեին խփեց այս խաղի վերջին՝ չորրորդ գնդակը՝ հասցնելով հաշիվը 4:0-ի։ Մխիթարյանի խփած գնդակն արժանացել է դանիացի ֆուտբոլասերների ծափահարությունների:
Իրենց դաշտում տարած ծանր պարտությունը հինգերորդ տեղ է հասցրել Դանիայի հավաքականին, որն այժմ ունի վեց միավոր: Հայաստանի հավաքականը չորրորդ տեղում է՝ նույնպես վերց միավորով:
Խմբի առաջատարն Իտալիայի հավաքական է, որն ունի 14 միավոր, որին հետևում է Բուլղարիայի հավաքականը՝ տասը միավորով, ապա Չեխիան, որի միավորները մեկով պակաս են Բուլղարիայի հավաքականի միավորներից: Խմբի վերջին տեղում է Մալթայի հավաքականը, որը վաստակել է երեք միավոր: