Հայաստանի արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ նոյեմբերի 14-ին անցկացվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստը։
Էդվարդ Նալբանդյանն իր ելույթում ամփոփել է Հայաստանի նախագահության օրոք Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի վեցամսյա գործունեությունը։
Նախարար Նալբանդյանը, ըստ Հայաստանի արտգործնախարար մամուլի ծառայության հաղորդագրության, ընդգծել է, որ հայկական նախագահության գերակայությունները ինչպես նաև նպատակները սահմանվել էին ի պատասխան այն մարտահրավերների, որոնց դիմակայում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները՝ մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության ամրապնդման և իրավունքի գերակայության հաստատման առումով։
Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ՝ հենց այդ նպատակով նախագահության գերակայություններ էին սահմանվել ռասիզմի և այլատյացության դեմ պայքարը, միջմշակութային երկխոսության միջոցով եվրոպական արժեքների խթանումը, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության միջազգային չափանիշների ամրապնդումը, ժողովրդավարական հասարակությունների խթանումը, եվրոպական ճարտարապետությունում Եվրոպայի Խորհրդի դերի ամրապնդումը:
Նախարարական հանդիպման ավարտին անցկացվել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահության փոխանցումը Ավստրիային։ Այս կապակցությամբ շնորհավորելով Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի նախարար Միքայել Շպինդելեգերին՝ նախարար Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանն իր աջակցությունը կբերի ավստրիական նախագահությանը:
«Հայաստանի նախագահության արդյունավետ և ակտիվ գործունեությունն իրենց ելույթներում ընգծեցին Ավստրիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Սլովակիայի, Շվեդիայի պատվիրակությունների ղեկավարները, Եվրոպայի Խորհրդի հասարակական կազմակերպությունների համաժողովի ղեկավարը», - ասված է հայտարարության մեջ։
Նախարարական հանդիպումից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին։
Հանդիպմանը, Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հպարտ լինել նման նախագահությամբ և ակտիվ գործունեությամբ ու շնորհակալություն է հայտնել ակտիվ համագործակցության համար։
Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Եվրոպայի Խորհրդի օրակարգային խնդիրների, կազմակերպության բարեփոխումների գործընթացի շուրջ։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի և Ավստրիայի փոխվարչապետ, եվրոպական և միջազգային հարցերի նախարար Միքայել Շպինդելեգերի հետ միասին, մասնակցել են Ստրասբուրգի քաղաքապետարանի առջև վեց ամիս շարունակ ծածանվող Հայաստանի պետական դրոշի Ավստրիայի պետական դրոշով փոխարինման արարողությանը։