Երևանի կենտրոնական հրապարակում հաջորդ ամսվա ընթացքում հնարավոր կլինի ճաշակել աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկը։
«Ասոշիեյթիդ փրես» գործակալության փոխանցմամբ, շաբաթ օրը Գինեսի ռեկորդների գիրքը հաստատել է, որ 4410 կիլոգրամ քաշ ունեցող շոկոլադե սալիկն աշխարհում ամենամեծն է։
Այն արտադրվել է «Գրանդ քենդի» գործարանում և պարունակում է միայն բնական բաղադրամասեր։ Սալիկի երկարությունը կազմում է 560, լայնությունը՝ 275, հաստությունը՝ 25 սանտիմետր։
Գործարանի սեփականատեր Կարեն Վարդանյանն ասել է, որ սալիկն արտադրվել է ընկերության 10–րդ տարեդարձի կապակցությամբ։ Շոկոլադե սալիկի բաշխման արարողությունը կայանալու է հոկտեմբերի 16–ին։