«Ստամբուլ քաղաքում այսօր մեկնարկում են շախմատի օլիմպիական 40-րդ խաղերը, որոնց կմասնակցեն ավելի քան 150 երկիր ներկայացնող մոտ մեկ հազար շախմատիստ»:
Այս մասին հաղորդել է «Արմենիա Ուիքլի» պարբերականը, որի համաձայն այս մրցումների ֆավորիտներից են Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Հունգարիայի, Ադրբեջանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների հավաքականները:
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ներկայացնում են Լևան Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Տիգրան Պետրոսյանը: Կանանց հավաքականի կազմում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Աննա Հայրապետյանը:
Հայազգի շախմատիստներ և շախմատիստուհիներ մասնակցում են օլիմպիական այս խաղերին նաև այլ պետությունների հավաքականների կազմում: Այսպես, ԱՄՆ-ի հավաքականի կազմում է հանդես գալիս Վարուժան Հակոբյանը, Բրազիլիայի՝ Գրիգոր Սևակ Մեխիթաւյանը, իսկ Կանադայի կանանց ազգային հավաքականը գլխավորում է Նատալիա Խուդգարյանը:
Շախմատի օլիմպիական խաղերը կեզրափակեն սեպտեմբերի 10-ին: