Մատչելի հղումներ

Արգենտինան օրինականացրեց միասեռ ամուսնությունները


Արգենտինան Լատինական Ամերիկայի առաջին երկիրն է, որը օրինականացրեց միասեռ ամուսնությունները։

15 ժամ ընթացող հակասական քննարկումներից հետո Սենատը հաստատեց օրինագիծը հինգշաբթի օրը առավոտյան։ Օրինագծին կողմ եւ դեմ ցուցարարները գիշերը անց էին կացրել Կոնգրեսի շենքի մոտ։

Օրենքը ընդունվեց ձայների 33-27-ի հարաբերությամբ։ Ըստ օրենքի, նույն սեռին պատկանող զույգերը կստանան նույն իրավունքները եւ պաշտպանությունը, որոնք ունեն կին–տղամարդ ամուսնական զույգերը։

Օրինագիծը նույն սեռին պատկանող ամուսիններին նաեւ իրավունք է տալիս երեխա որդեգրել։ Կաթոլիկ եկեղեցին դեմ է արտահայտվել օրինագծին։

Կոնգրեսի Ստորին պալատը ընդունել էր օրինագիծը 2 ամիս առաջ։ Երկրի նախագահ Քրիսթինա Քիրչները նույնպես սատարել էր օրինագիծը, որի հաստատման վերջին ատյանը Սենատի քվեարկությունն էր։

XS
SM
MD
LG