Արևմուտքի պետությունների մահմեդական երկրներում գտնվող դեսպանատների մոտ պահպանվում է լարված իրավիճակը, որը հրահրվել է ԱՄՆ-ում քիչ ճանաչված կազմակերպություններից մեկի կողմից «Մահմեդականների անմեղությունը» ցածրաբյուջետ ֆիլմի նկարահանման պատճառով:
Ըստ մահմեդականների, այս կինոնկարում վիրավորանք է հասցվում մարգարե Մուհամեդին:
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում երկուշաբթի օրը ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հավաքված ցուցարարները դյուրավառ հեղուկով լի շշեր են նետել դեսպանատան ուղղությամբ: Ցույցեր են անցկացվել նաև Ինդոնեզիայի մեկ այլ՝ Մեդան քաղաքում:
«Մահ Ամերիկային» կարգախոսներ վանկարկող մոտ 1000 ցուցարար հավաքվել էր Աֆղանստանում Միացյալ Նահանգների ռազմակայաններից մեկի մոտ: Բողոքի ցույցի ընթացքում ցուցարարներն այրել են ռազմակայանների մոտ գտնվող մեքենաները և անվադողեր:
Պակիստանի Կարաչի քաղաքում հարյուրավոր ցուցարարների մասնակցությամբ կիրակի օրն անցկացված բողոքի ցույցի ընթացքում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ այն ժամանակ, երբ ցուցարարները փորձել են մոտենալ քաղաքում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսությանը: Պակիստանի մեկ այլ քաղաքում՝ Լահորում բողոքի ցույցի մասնակցել է մոտ 5 հազար մարդ, երկրի քայլ աղաքներում անցկացված բողոքի ցույցերն այնուամենայնիվ եղել են խաղաղ:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատան մոտ հավաքված ակտիվիստների մի փոքր խումբ այրել է Միացյալ Նահանգների դրոշը:
Աշխարհի բազմաթիվ երկրներում մահմեդականների զայրույթն առաջացրած ֆիլմի արտադրության հետևում կանգնած անձը շաբաթ օրը հարցաքննվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի իշխանությունների կողմից: