Մատչելի հղումներ

Քոֆի Անանը Սիրիայի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի ՄԱԿ-ին


Քոքի Անանը՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ընթացքում (արխիվային լուսանկար)

Խաղաղության միջազգային հանձնակատար Քոֆի Անանը ուրբաթ օրը Սիրիա կատարած իր այցի շուրջ հաշվետվություն կներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Սպասվում է, որ Միավորված ազգերի կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի հանձնակատարի կողմից ներկայացված հաշվետվությունը վճռական դեր կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից այլախոհների դեմ իրականացվող բռնությունները դատապարտող ՄԱԿ-ի բանաձևի ընդունման ուղղությամբ Արևմուտքի կողմից գործադրվող ջանքերի համար:

Ռուսաստանն ու Չինաստանը երկու անգամ վետո դնելու իրենց իրավունքն են կիրառել Սիրիայի իշխանություններին դատապարտող Անվտանգության խորհրդի բանաձևի վրա: Արևմուտքի պետությունների դիվանագետները սակայն համոզմունք են հայտնել, որ Անանի կողմից հաշվետվությունը ներկայացնելուց հետո հնարավոր կդառնա արագացնել նոր բանաձևի մշակմանն ուղղված աշխատանքները:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի և Արաբական լիգայի պետությունների հանձնակատար Քոֆի Անանը կիրակի օրը վերադարձել է Սիրիայից, որտեղ ներկայացրել է բռնությունները դադարեցնելու, մարդասիրական օգնություն տրամադրելու և քաղաքական երկխոսություն սկսելու մասին առաջարկություններ:

XS
SM
MD
LG