Միացյալ Նահանգներում կոկային թմրանյութի որոշ տեսակներին առնչվող հանցագործությունների արդյունքում, բանտերում հայտնված 12.000 մարդկանց պատիժը կարող է մեղմացվել:
Մինչ այս, մարդկանց մոտ հայտնաբերված կոկայինի որոշ տեսակների արդյունքում դատավճիռները երկարաժամկետ բանտարկություն էին նախատեսում, սակայն ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից նախորդ տարի ընդունված օրենքի համաձայն պատժաչափը մեղմացվել է:
Իրավապաշտպանների համոզմամբ, օրենքը, որն ընդունվել էր 1980 թվականին, ռասսայական խտրականություն է պարունակում, քանի որ կոկայինի էժան այս տեսակը հիմնականում աֆրոամերիկացիների մոտ է հայտնաբերվում:
Կոնգրեսի այս որոշումը կկիրառվի պատիժը կրող այն անձանց նկատմամբ, ովքեր հանդես կգան պատժաչափը կրճատելու դիմումով: Ենթադրվում է, որ պատժաչափի մեղմացման միջին ժամկետը կլինի 37 ամիս:
ԱՄՆ-ի բանտերի դաշնային գործակալության հաշվարկների համաձայն, նոր օրենքի կիրառման արդյունքում, առաջիկա 5 տարիների ընթացքում գումարային խնայողության չափը կհասնի 200 միլիոն դոլարի: