«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպության չորեքշաբթի օրը հրապարակված զեկույցի համաձայն, աշխարհում 2012 թվականին մահապատիժ է իրականացվել 21 պետությունում: Այս թիվը նույնն է, ինչ 2011 թվականին գրանցված ցուցանիշը, սակայն զգալիորեն պակաս է տասը տարի առաջ գրանցված ցուցանիշից, երբ պատժի նման եղանակ էր իրականացվել 28 պետությունում:
Լոնդոնից իր գործունեությունն իրականացնող իրավապաշտպան կազմակերպության համաձայն, Իրանում և մերձավորարևելյան այլ պետություններում իրականացված մահապատիժների թիվն անթույլատրելի է:
«Ամբողջ աշխարհում մահապատիժների հաստատված դեպքերի յոթանասունհինգ տոկոսն իրականացվել է երեք պետությունում՝ Իրանում, Իրաքում և Սաուդյան Արաբիայում: Այս թիվը հատկապես բարձր է Իրաքում և Իրանում», - ասում է զեկույցի հեղինակներից մեկը՝ հավելելով. «Ամեն տարի մենք տեղեկանում ենք հարյուրավոր մահապատիժների մասին, և դրանք այն մահապատիժներն են, որոնք մեզ հայտնի են դառնում»:
«Amnesty Internaitonal»-ի համաձայն, 2012 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է 682 մահապատիժ, ինչը մահապատժի երկու դեպքով պակաս է, քան 2011 թվականին:
Կազմակերպության համաձայն, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Իրաքի հետ մեկտեղ, մահապատիժների իրականացման հետ վիճակն ամենածանրն է Չինաստանում և Միացյալ Նահանգներում:
Զեկույցի համաձայն, Միացյալ Նահանգներն երկու Ամերիկաների միակ երկիրն է, որտեղ մահապատիժ է իրականացվում: 2012 թվականին իրականացվել է 43 մահապատիժ, և այս ցուցանիշը նույնն է, ինչ 2011 թվականին գրանցվածը:
Չնայած Չինաստանում մահապատիժների իրականացման թիվը պետական գաղտնիք է համարվում, սակայն, «Amnesty International»-ի կարծիքով, այս երկրում մահապատժի ենթարկվածների թիվը կարող է հասնել մի քանի հազարի: