Մատչելի հղումներ

Ալբանիայի ընդդիմությունը խոստանում է բողոքի նոր ցույցեր անցկացնել


Ալբանիայի ընդդիմությունը խոստանում է բողոքի նոր ցույցեր անցկացնել
Ալբանիայի ընդդիմությունը խոստանում է բողոքի նոր ցույցեր անցկացնել

Ալբանիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը խոստացել է հակակառավարական նոր ցույցեր անցկացնել, իսկ երկրի վարչապետը՝ մեղադրել ընդդիմությանը՝ պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ։ Այս հայտարարությունները հնչել են Ալբանիայի մայրաքաղաքում մարդկային զոհերի հանգեցրած բողոքի ցույցերից մեկ օր անց։

Մայրաքաղաք Տիրանայում ուրբաթ օրը ոստիկանության հետ տեղի ունեցած ընդհարումների ընթացքում հրազենային կրակից զոհվել է երեք մարդ։

Սոցիալիստական կուսակցության առաջնորդ՝ Տիրանայի քաղաքագլուխ Էդի Ռաման հայտնել է լրագրողներին, որ ցույցերը վերսկսվելու են սպանվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո։

Ալբանիայի դատախազությունն ուրբաթ օրը սպանությունների համար պատասխանատու զինվորների ձերբակալության վեց հրամանագիր է արձակել։

Տիրանայում ուրբաթ օրվա ցույցերին մասնակցել է ընդդիմության մոտ 20 հազար կողմնակից, որոնք կոչ են արել Ալբանիայի կառավարությանը հրաժարական տալ՝ մեղադրելով իշխանություններին կաշառակերության և ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ։

Վարչապետ Սալի Բերիշան մեղադրել է ընդդիմության ուժերին «Թունիսի ոճով» պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ։

Երկրի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ընդունել 2009 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ վարչապետ Բերիշայի կուսակցությանը ներկայացնելով ընտրությունների ընթացքում կեղծիքներ թույլ տալու մեղադրանքներ։



XS
SM
MD
LG