Մատչելի հղումներ

Բժշկական հետազոտությունները նոր բացահայտումներ են կատարել օդի աղտոտման վնասների մասին


Ուսումնասիրությունում նշվում է, որ օդի աղտոտվածությունը կարող է հանգեցնել սրտի եւ ուղեղի կաթվածի։Բժիշկները թոքերի եւ սրտային խնդուրներ ունեցող հիվանդներին խորհուրդ են տալիս տանը մնալ շոգ եղանակին։

ԱՄՆ- ի բնության պահպանության գործակալության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օդի աղտոտվածությունը նպաստում է սրտային հիվանդությունների առաջացմանը եւ կարող հանգեցնել սրտի կաթվածի։
Միչիգանի համալսարանի բժիշկ Ռոբերթ Բրուքը նշում է, որ սրտային հիվանդությունները աշխարհում մարդկանց մահացության առաջին պատճառն են, հետեւաբար օդի աղտոտվածությունը նույնպես կարեւոր է աշխարհում մարդկանց մահացության պատճառների ուսումնասիրություններում։

Բժիշկ Բրուքսը նշում է, որ ճանապարհային խցանումնրի ժամանակ մեկ երկու ժամ աղտոտված օդ շնչելը կարող է մահացու հետեւանքներ ունենալ։
Բրուքսը գլխավորում է ՝՝Օդի աղտոտման ներգործությունը սրտանոթային հիվանդությունների առաջացման վրա՛՛ հետազոտական խումբը։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ օդի աղտոտվածությունը ավելի բացասաբար է ներգործում ստրային հիվանդների, տարեցների եւ մեծ մայրուղիների մոտ ապրող մարդկանց վրա։

Ամերիկայի սրտաբանության միությունըխորհուրդ է տալիս հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել ճանապարհային խցանումներում եւ խուսափել բանուկ ճանապարհների մոտ վազելուց։



XS
SM
MD
LG