Ապահովագրական ոլորտում գործող ընկերությունների հսկա խումբը ևս մի քայլ է կատարել` 2008 թվականի վերջին ֆինանսական ճգնաժամի ամենածանր ժամանակին ԱՄՆ-ի կառավարությունից ստացած գումարները հետ վճարելու ուղղությամբ:
«American International Group»-ի համաձայն, այն նախատեսում է հետ վճարել 21 միլիարդ դոլար չափով գումարը, որն ընկերությունը պարտք է Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկին:
Այս գումարի վճարումն ընկերության համար կարևոր քայլ է, որն ընկերությունը կատարել է` ԱՄՆ-ի կառավարության կողմից ընկերությունում 182 միլիարդ դոլար կազմող ներդրումը վերադարձնելու ուղղությամբ:
«American International Group»-ի կողմից գումարի վճարումը հնարավորություն կտա ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը վաճառքի դնել ընկերության կապիտալում 92 տոկոս կազմող իր բաժնեմասը:
Ապահովագրական այս հսկայի գործունեությունը երկու տարի առաջ դարձել էր Ուոլ սթրիտի ղեկավարների կողմից կատարված չարաշահումների խորհրդանիշ, քանի որ բավականին հաճախ ընկերությունների ֆինանսական ծանր դրության պայմաններում ղեկավարներին տրվում էին բազմամիլիոն պարգևավճարներ: