Մատչելի հղումներ

Սիրիայում առևանգվել է ՀԲԸՄ-ի Հալեպի բաժանմունքի ղեկավարը


Այս հաղորդագրությունները հաստատել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նյու-Յորքի գրասենյակը

Սիրիայում առևանգվել է Սիրիահայ համայնքի առաջնորդներից մեկը՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հալեպի տարածաշրջանի ղեկավար Հակոբ Միքայելյանը:

Այս մասին հաղորդագրությունները, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով, հաստատել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Նյու-Յորքի գրասենյակը:

Թուրքիայում գործող հայալեզու «Ակոս» պարբերականի փոխանցմամբ, գրող և մանկավարժ, 70-ամյա Հակոբ Միքայելյանն առևանգվել է մահմեդական ծայրահեղական «Ալ-Նուսրա» խմբավորման կողմից: Միքայելյանի ընտանիքը հաղորդել է, որ նա զանգահարել էր նախօրեին՝ իր վիճակի մասին տեղեկացնելու նպատակով:

Հակոբ Միքայելյանի համաձայն, զինյալների կազմակերպությունը «կրոնական դատավարություն» է անցկացրել և մեղադրել է նրան «Սիրիայի վարչակարգը սատարելու և վարչակարգի հետ համագործակցողների երթում մասնակցելու մեջ»՝ դատապարտելով առողջական լուրջ խնդիրներ ունեցող Միքայելյանին երեք ամսվա ազատազրկման:
XS
SM
MD
LG