Մատչելի հղումներ

Հարավային Աֆրիկայի նախագահն այսօրվանից ունի չորս կին


Ուրբաթ օրն անցկացված հարսանիքից հետո, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահն այժմ ունի չորս կին։

Երկար տարիների ընկերուհու հետ ամուսնությունը 7Օ-ամյա նախագահի արդեն վեցերորդ ամուսնությունն էր։

Զուլուների ավանդական ոճով հարսանիքից հետո, որն ուղեկցվել է երգով ու պարով, Զուման լուսանկարվել է ընձառյուծի մորթով ու մարտիկի վահանը ձեռքին:
Նրա հայրենի գյուղում անցկացված հարսանիքին մասնակցել են նաեւ նախագահի մյուս երեք կանայք։ Նրա վեց կանանցից մեկը մահացել է, մյուսը՝ ամուսնալուծվել։

Զուման այժմ ունի 21 երեխա, այդ թվում՝ այն 7 տարեկան տղան, որը նա ունեցել է իր այս նոր կնոջից։

Բազմակնությունը, ինչը զուլուների մշակույթի անկյունաքարն է, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում համարվում է օրինական։

XS
SM
MD
LG