Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Աֆղանստանում՝ ահաբեկչական հարձակման հետևանքով


Հարձակման զոհ է գնացել առնվազն տասը երեխա և միջազգային դաշինքի երկու անդամ

Աֆղանստանի արևելյան մասում Միացյալ Նահանգների ռազմական շարասյան ուղղությամբ ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման զոհ է գնացել առնվազն 10 երեխա, Աֆղանստանի ոստիկանության մի ծառայող և միջազգային դաշինքի երկու անդամ:

Աֆղանստանի իշխանությունների համաձայն, ահաբեկչական հարձակումն իրականացվել է երկուշաբթի օրը Պակիստանի հետ սահմանամերձ Պաքթիա նահանգի Սամքանի շրջանում:

Միացյալ Նահանգների գլխավորությամբ գործող ՆԱՏՕ-ի կոալիցիայի կողմից տարածված հաղորդագրությունը հաստատել է կոալիցիայի երկու ծառայողների մահվան փաստը, սակայն չի բացահայտել զոհվածների ազգությունը:
XS
SM
MD
LG