Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը երկուշաբթի օրը խոստովանել է, որ երկրի պետական գործակալություններից մեկը վերջին 10 տարիների ընթացքում գումարներ էր ստանում ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական գործակալությունից՝ «չնչին գումարներ» անվանելով կանխիկով ստացվող ամենամսյա վճարումները:
«Այո, Ազգային անվտանգության գրասենյակը վերջին 10 տարիների ընթացքում աջակցություն էր ստանում Միացյալ Նահանգներից: Աջակցությունն ամենամսյա էր, գումարները մեծ չէին: Փոքր գումարներ էին, որոնք օգտագործվում էին տարբեր նպատակներով», - «Ուոլ Ստրիտ Ջորնըլ» գործակալության փոխանցմամբ՝ ասել էր Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում այցով գտնվող նախագահ Քարզայը:
Հյուսիսային Եվրոպա ճանապարհորդություն կատարող Աֆղանստանի նախագահն այս հայտարարությամբ հանդես է եկել Ֆինլանդիայի վարչապետ Սաուլի Նիիսոյի հետ հանդիպումից հետո:
Միացյալ Նահանգները, ըստ «Ուոլ Ստրիտ Ջորնըլ»-ի, միակ երկիրը չէ, որը «գաղտնի գումարներ» էր տրամադրում Աֆղանստանի վարչակազմի: Քարզայը 2010 թվականին խոստովանել էր «եվրոներով լցված պարկեր» Իրանից ընդունելու հանգամանքը:
Հանդես գալով Հելսինկիում՝ Աֆղանստանի նախագահն ասել է, թե ԿՀՎ-ից ստացված գումարները ծախսվել են «տարբեր նպատակներով՝ վնասվածքներ ստացածներին, հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար, որոշ չափով՝ բնակարանների վարձակալման և այլ նպատակներով»:
Այս վճարումները, ըստ «Ուոլ Ստրիտ Ջորնըլ»-ի, կազմում են Աֆղանստանին ԱՄՆ-ի կողմից տրամադրված գումարների չնչին մասը, քանի որ այդ երկրում Միացյալ Նահանգները, օտարերկրյա ամենաերկար իր հակամարտության ընթացքում, հարյուր միլիարդ դոլար կազմող ծավալի գումարներ է ծախսել: Աֆղանստանում ԿՀՎ-ը լայնածավալ ներկայություն է պահպանում՝ սերտ համագործակցելով Աֆղանստանի անվտանգության ազգային վարչության հետ: