Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգների պաշտոնյաները փորձում են գտնել Աֆղանստանում կաշառակերության դեմ պայքարի այլ միջոցներ


ԱՄՆ-ի նախագահի օգնականները փորձում են գտնել Աֆղանստանում կաշառակերության դեմ պայքարի այլ միջոցներ:

Այդ մասին հաղորդել է «Վաշինգտոն փոստ» օրաթերթը` մեջբերելով անանուն պաշտոնյաներին: Պաշտոնյաների համաձայն, կաշառակերության դեմ ամերիկյան ոճով իրականացվող պայքարի արդյունքում սրվել են հարաբերությունները Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ:

Պաշտոնյաները հայտնել են, որ «գերադասում է այն կարծիքը», թե Քարզայի կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյաների դեմ հարուցած կաշառակերության մեղադրանքներով գործերը պետք է լուծվեն «փակ դռների հետևում` փրկելով գործում ներգրավվածի բարի անունը, այլ ոչ թե հանրային ուշադրությունը գրավող բաց հետաքննությամբ»:

Կաշառակերության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով ՆԱՏՕ-ն հրապարակել է Աֆղանստանում միլիարդավոր դոլար արժողությամբ պայմանագրային աշխատանքներ իրականացնելու նոր ուղենիշներ:

XS
SM
MD
LG