Մատչելի հղումներ

Նյու-Յորք – Մոսկվա չվերթ. օդանավում ռումբի մասին տեղեկությունները կեղծ են եղել


«Աերոֆլոտ» ընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Իսլանդիայի մայրաքաղաքում, որտեղ ուղեբեռը ենթարկվել է կրկնակի զննության

Չվերթների անվտանգության ապահովման հատուկ ծառայությունները ստացել են հաղորդագրություն, որի համաձայն Նյու Յորքից Մոկսվա ուղևորվող օդանավում կա պայթուցիկ նյութ տեղափոխող հինգ ճամպրուկ:

Ստուգման արդյունքներով պարզվել է, որ հաղորդագրությունը կեղծ է եղել: Օդանավի ուղևորների թվում ոչ ոք վնասվածքներ չի ստացել:

Հատուկ ծառայությունները սկսել են Նյու-Յորք-Մոկվա չվերթի ինքնաթիռի ականապատման մասին կեղծ տեղեկություններ տարածած «կատակասեր» անձի որոնման աշխատանքները:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կենտրոնական շրջանում տրանսպորտային անվտանգության ապահովման վարչության մամուլի ծառայության պետի համաձայն, Նյու Յորքի ոստիկանության կողմից ահաբեկչական հնարավոր ակտի մասին տեղեկությունները հաղորդած անձը չի բացահայտել իր անունը: Արդյունքում օդանավը ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի օդանավակայանում:

Օդանավի բոլոր 256 ուղևորների անվտանգությանը որևէ բան չի սպառնում: Նրանք գտնվում են օդանավակայանի շենքում և մոտակա ժամանակում կշարունակեն իրենց ուղևորությունը դեպի Մոսկվա:
XS
SM
MD
LG