Մատչելի հղումներ

Բրիտանացի կատարող Ադելը ստացել է «Գրեմմի» վեց մրցանակ


Բրիտանացի կատարող Ադելը ստացել է «Գրեմմի» վեց մրցանակ

Բրիտանացի R&B երգչուհի Ադելը «Գրեմմի» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխության 54-րդ արարողության ժամանակ գրեթե «լողում» էր մրցանակներում` հաղթող ճանաչվելով բոլոր այն վեց անվանակարգերում, որոնցում ներկայացվել էր:

Ադելի «21» ալբոմը ճանաչվել է «Տարվա լավագույն ալբոմ», ինչպես նաև «Փոփ երաժշտության լավագույն վոկալ ալբոմ», իսկ «Rolling in the Deep» երգը հաղթող է ճանաչվել «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ» և «Լավագույն կարճ երաժշտական տեսահոլովակ» անվանակարգերում:

Ադելը «Someone Like You» երգի համար ստացել է նաև Լավագույն փոփ սոլո կատարում մրցանակը:

Բնիկ լոնդոնցի երգչուհու չափազանց սպասված ելույթը «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ նրա առաջին կենդանի կատարումն էր հոկտեմբերին ձայնալարերի վիրահատությունից հետո:

Ռեփերներ Ջեյ-Զին և Քանյե Վեսթը իրենց «Օտիս» երգով նվաճել են «Լավագույն ռեփ կատարում» մրցանակը:

«Բոն Իվեր» ֆոլկ–փոփ խումբը նվաճել է «Տարվա լավագույն նոր կատարող» մրցանակը:

«Լեդի Անթեբելում» կատարողների խումբը «Own the Night» ալբոմը հաղթող է ճանաչվել «Քանթրի երաժշտության լավագույն ալբոմ» անվանակարգում, իսկ «Foo Fighters» խումբը նվաճել է «Լավագույն ռոք կատարում» մրցանակը:

Կիրակնօրյա շոուի ժամանակ ելույթ են ունեցել նաև երաժշտական ոլորտի մի շարք վետերաններ, այդ թվում` «Բիչ Բոյզ» խումբը, Թոնի Բենեթը և Փոլ Մըքարթնին:

XS
SM
MD
LG