Մատչելի հղումներ

«Ֆորսաժ» ֆիլմի դերասան Փոլ Ուոքերը զոհվել է ավտովթարից


40-ամյա Ուոքերը, որը նկարահանվել է փողոցային անօրինական ավտոմրցավազքերի մասին պատմող «Ֆորսաժ» ֆիլմերի շարքի վեց ֆիլմերից հինգում, եղել է ուղևոր իր ընկերոջ մեքենայում

Ամերիկացի դերասան Փոլ Ուոքերը, որը հայտնի է դարձել «Ֆորսաժ» («Fast and Furious») ֆիլմերում իր դերի համար, զոհվել է շաբաթ օրը Հարավային Կարիֆորնիայում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:

40-ամյա Ուոքերը, որը նկարահանվել է փողոցային անօրինական ավտոմրցավազքերի մասին պատմող «Ֆորսաժ» ֆիլմերի շարքի վեց ֆիլմերից հինգում, եղել է ուղևոր իր ընկերոջ մեքենայում: Ավտովթարի հետևանքով զոհվել է նաև Ուոքերի ընկերը:

Վթարի վայր ժամանած իրավապահները հայտնաբերել էին վառվող մեքենա, որի երկու ուղևորները զոհվել են:

Նահանգի իրավապահների համաձայն, ավտովթարի փաստով անցկացվում է հետաքննություն:

Դերասանը վթարի է ենթարկվել Սանտա Կլարիտա քաղաքի մոտակայքում գտնվող «Վալենսիա» անվանումը կրող համայնքի մոտակայքում: Սանտա Կլարիտայում դերասանը մասնակցել էր բարեգործական ակցիայի:

Ուքերի ընտանիքին ցավակցություն է հայտնել «Յունիվերսալ» կինոստուդիան, ինչպես նաև բազմաթիվ դերասաններ և շոու-բիզնեսի ճանաչված գործիչներ:
XS
SM
MD
LG