Կիրակի օրը 62 տարեկան հասակում կյանքից հեռացել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը։ Մահը վրա է հասել Մոսկվայի հիվանդանոցներից մեկում կատարված թոքերի վիրահատությունից հետո բարդացման պատճառով։
Նախագահի պաշտոնը Բագապշը զբաղեցրել է 2005 թվականից։
Աբխազիայի իշխանությունների համաձայն, նախագահական ընտրություններ կանցկացվեն երեք ամսից։ Մինչ այդ նախագահի պարտականություններն է կատարելու փոխնախագահ Ալեքսանդր Անքվաբը։
Կիրակի օրը կայանալու է Աբխազիայի անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվելու են նախագահի հուղարկավորության անցկացման և սգո օրերի որոշման հարցերը։