Մատչելի հղումներ

Աբբաս. «Հրեական Ողջակիզումը ժամանակակից դարաշրջանի ամենասարսափելի հանցագործությունն է»


Աբբասի հայտարարությունը ֆաշիստների կողմից իրականացրած հրեական Ողջակիզման ժամանակ հրեաների տառապանքների հազվադեպ ճանաչում է, որն արվել է ազգությամբ արաբ առաջնորդի կողմից

Պաղեստինցիների նախագահ Մահմուդ Աբբասը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հրեական Ողջակիզումը «ժամանակակից դարաշրջանի ամենասարսափելի հանցագործություն» է անվանել:

Նախագահ Աբբասի այս հայտարարությունը հրապարակվել է կիրակի օրը պաղեստինցիների պաշտոնական «WAFA» լրատվական գործակալության կողմից՝ Իսրայելում նշվող Ողջակիզման հիշատակի օրվանից մի քանի ժամ առաջ:

Աբբասի հայտարարությունը ֆաշիստների կողմից իրականացրած հրեական Ողջակիզման ժամանակ հրեաների տառապանքների հազվադեպ ճանաչում է, որն արվել է ազգությամբ արաբ առաջնորդի կողմից:

Որոշ կարծիքների համաձայն, պաղեստինցիների նախագահի կողմից հրեական Ողջակիզման մասին արված հայտարարությունն արդյունք է հրեաների և մահմեդականների միջև փոխըմբռնման ջատագով ամերիկացի ռաբբիներից մեկի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման:
XS
SM
MD
LG