«Ալ-Քաիդա»-ի Իրաքում գործող մասնաճյուղը պատասխանատվություն է ստանձնել երկրի մայրաքաղաքում իրականացված մի շարք պայթյունների համար, որոնց հետևանքով քաղաքիկ հիմնականում շիաներով բնակեցված թաղամասերում զոհվել է առնվազն 28, վնասվածքներ ստացել՝ մոտ 100 մարդ:
«Իրաքի իսլամական պետություն» անվանումը կրող մասնաճյուղը երկուշաբթի օրը հայտնել է, որ Բաղդադում հարձակումներն իրականացվել են՝ «պետության կողմից սունի մահմեդականների նկատմամբ իրագործվող ճնշմանն ի պատասխան»:
Իրաքի իշխանությունների հաղորդման համաձայն, մայրաքաղաք Բաղդադում նախօրեին պայթյուններ են իրականցվել հիմնականում բացօթյա շուկաներում: Ամենամեծ թվով պայթյուններն իրականացվել էին շիաներով բնակեցված «Սադր Սիթի» թաղամասում, որտեղ տեղի է ունեցել երեք պայթյուն: Պայթյուններ են տեղի ունեցել նաև Ամին, Հաբիբիյա, Հուսեյնիա, Քամիլիա և Քառադա թաղամասերում:
Երկրի անվտանգության ուժերին այնուամենայնիվ հաջողվել է վնասազերծել տեղադրված պայթուցիկ սարքերից մեկը:
Իրաքում այս ամսվա ընթացքում իրականացված հարձակումների հետևանքով արդեն զոհվել է առնվազն 100 մարդ, այդ թվում երկրի ռազմական հետախուզության ակադեմիայի ղեկավարը:
Բռնությունների ալիքը երկրում համընկել է քաղաքական ճգնաժամի հետ, որն առաջացել է կրոնական խմբավորումների միջև ներքին պայքարի, ինչպես նաև հիմնականում սունիներով բնակեցված շրջաններում շարունակվող բողոքներով ստեղծված ճնշման հետևանքով:
Սունիներից շատերը մեղադրում են երկրի շիա վարչապետ Նուրի ալ-Մալիքիին իրենց համայնքի նկատմամբ ճնշումների և խտրականությունների քաղաքականություն իրականացնելու մեջ: