Մատչելի հղումներ

H1N1 գրիպի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ


<!-- IMAGE -->

Գրիպի նոր վիրուսի Մեքսիկայից Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, Իսպանիա և այլ երկրներ տարածվելուց հետո հետզհետե մեծանում է համաշխարհային համավարակի վտանգը: Այդ վտանգի դեմն առնելու համար էական դեր կխաղա բազմաթիվ պետությունների համակարգված համագործակցությունը: Այդ իսկ նկատառումով ԱՄՆ-ը մեծապես համագործակցում է այլ պետությունների հետ համավարակի վտանգին դիմակայելու և այն կախնարգելելու համար:

Սեզոնային գրիպերի նման մարդկանց շրջանում տարածվող H1N1 վարակի սրության աստիճանը կարող է տարբեր լինել: Այս գրիպի ախտանիշները տատանվում են թեթև շնչառական բորբոքումներից մինչև ծանր թոքաբորբային դրսևորումներ: Առայժմ վարակը հիմնականում տարածվում է երիտասարդների շրջանում: Որոշ պետություններ վարակի հետագա տարածման կանխարգելման հատուկ միջոցառումներ են ձեռնարկել, այդ թվում` վարակի տարածման շրջանում ճանապարհորդած ուղևորների ստուգումներ, հակագրիպային դեղամիջոցների պաշարների բացում և միջազգային պլանավորման հանդիպումների անցկացում:

Համապատասխան քայլեր են ձեռնարկում նաև ԱՄՆ-ի պաշտոնյաները` ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավորությամբ իրականացվող քայլերը համակարգելով Մեքսիկայի կառավարության ձեռնարկած միջոցառումների հետ: Առողջապահական պաշտոնյաները մանրակրկիտ զննում են բոլոր ի հայտ եկած դեպքերը: Պետդեպարտամենտը խորհուրդ է տվել զերծ մնալ էական նշանակություն չունեցող ճանապարհորդություններից դեպի Մեքսիկա: Ըստ պահանջի` տեղական առողջապահական կենտրոններին հակավիրուսային դեղամիջոցներ են տրամադրվում: Քանի որ առաջին դեպքերն ի հայտ են եկել Մեքսիկայում, ԱՄՆ-ը աջակցում է այդ պետությանը մեծացնել բժշկական լաբորատորիաների կարողությունները` ախտանիշների բացահայտնման և գրիպի շտամի հնարավոր աղբյուների հայտնաբերման հնարավորությունների բարձրացման նպատակով: ԱՄՆ-ի պաշտոնյաները համատեղ աշխատում են Պանամերիկյան առողջապահական կազմակերպության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` աշխարհի մյուս պետություններին ստացված արդյունքները հաղորդելու նկատառումով:

Մինչ գալիք մի քանի օրերի ընթացքում վարակի տարածման նոր դեպքեր են ակնկլավում, Ամերիկայի Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը ջանքեր չեն խնայում` սահմանափակելու հիվանդության ազդեցությունը և կանխելու դրա վերածումը լայնատարած առողջապահական արտակարգ իրավիճակի:

XS
SM
MD
LG