ԱՄՆ-իԿոնգրեսում քննարկվող բարեփոխումների նպատակն առողջապահության ծախսերի կրճատումն է: Մի թաքնված ծախս է հրշեջ ծառայության`թանկարժեք առաջնային օգնության տրամադրումը: Մայրաքաղաքի թաղամասերից մեկում, որտեղ բժիշկները և հիվանդանոցները մատչելի չեն աղքատներին և տարեցներին, առաջնային օգնություն ցուցաբերողները հրշեջներն են:
Վաշինգտոնի հրշեջ և արագ արձագանքման բուժակ Ջոն Բոթվինը միշտ պատրաստ վիճակում է: Դեպքի վայրում Ջոնը կրակի դեմ չի պայքարում, այլ տրամադրում է բուժօգնություն:
“Այս աշխատանքին տիրապետել նշանակում է գլուխ հանել ցանկացած իրավիճակից”,-ասում է նա: “Մենք տրամադրում ենք առողջապահության և մարդկային խնամքի առաջնային օգնությունը”:
Վաշինգտոնի նման մեծ քաղաքներում հրշեջ ծառայություններն ունեն արագ արձագանքման բուժակներ` շտապ գործելու համար:
Էնջին 10 ընկերության հրշեջները վերապատրաստված են շտապ բուժօգնության համար, և գնալով ավելի հաճախ են ստանում առաջնային օգնության ահազանգեր: Հրշեջներն արագ հասնում են դեպքի վայր և տրամադրում բուժօգնություն` մինչև շտապօգնության ժամանելը:
Էնջին 10 ընկերությունը գտնվում է աղքատությամբ և հանցագործությամբ հայտնի Տրինիդադ թաղամասում, որտեղ բնակիչներից շատերն ապահովագրված չեն, և բժիշկներ էլ քիչ կան: Բուժծառայություն համար բնակիչները զանգում են 911: Էնջին 10 ընկերության ահազանգերի ութսուն տոկոսը շտապ բուժօգնության համար են:
“Շտապօգնության բաժիններն առաջնային բուժօգնության բժիշկները չեն: Սակայն եթե շտապօգնության բաժին դիմելն անվճար է, ապա մարդկանց չի հետաքրքրում դրա ծախսը և նրանք շահագործում են առողջապահության համակարգը”,-ասում է Ջոն Բոթվինը:
Գիշերն ահազանգերի թիվն ավելանում է: Մեկ օրում շտապօգնության ահազանգերին չորս հրշեջներով մեքենայի արձագանքումը արժի գրեթե երեք հազար դոլար: Այս ծախսն առաջ է բերել հրշեջների կողմից բուժօգնության արդյունավետության հարցը:
Քանի որ հրշեջ ծառայության համակարգի վրա բժշկական ծախսերը բեռ են, Վաշինգտոնի հրշեջ ծառայությունը փորձում է տարբերակել արագ արձագանքման համակարգը շահագործող մարդկանց`ապահովելու ընթացիկ բուժստուգումներ և բուժում: Էնջին 10 ընկերությունը հուսով է, որ ծրագիրը կգործի, և նրանց այդքան հաճախ չեն դիմի առաջնային բուժօգնության համար: