Մատչելի հղումներ

Առաջընթաց սպառազինությունների կրճատման բանակցություններում


Հաջորդ ամիս ԱՄՆ-ը և Ռուսաստանը կվերսկսեն ռազմավարական սպառազինության կրճատման պայմանագրի շուրջ բանակցությունները: Նոր պայմանագիրը կփոխարինի դեկտեմբերին սպառված 1991թ. համաձայնությունը:

Ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ երկու կողմերը հիմնական խնդիրների շուրջ հսկայական առաջընթաց են արձանագրել, և ակնկալում են մանրամասների ճշգրտում փետրվարին:

Մայրաքաղաք Վաշինգտոնում Ազգային անվտանգության խորհդրի խոսնակ Մայք Համմերն ասել է, որ առաջընթացը գոհացնում է Սպիտակ տանը:

Նրա խոսքերով` Ազգային անվտանգության խորհրդի խորհրդական գեներալ Ջեյմս Ջոնսը և շտաբերի ղեկավարների միացյալ հանձնաժողովների նախագահ ադմիրալ Մայք Մուլենը երկօրյա փակ խորհրդակցություն են ունեցել Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի ղեկավար գեներալ Նիկոլայ Մակարովի գլխավորած ռուսաստանյան պաշտպանության պատվիրակության հետ:

ԱՄՆ նախագահ Օբաման և նրա ռուսաստանյան գործընկեր Մեդվեդեվը անցած տարի համաձայնել են, որ երկրներից յուրաքանչյուրը կկրճատի միջուկային մարտագլխիկների պաշարները մինչև 1500-1675 սահմանում: Սակայն դեկտեմբեր ամսին Ժնևում ամերիկյան և ռուս պաշտոնյաների միջև կայացած բանակցությունները արդյունքի չէին հասել:

Զեկույցի որոշ հատվածներ տրամադրված են Ասոշիեյթիդ պրեսսի, Ֆրանս պրեսս գործակալության և Ռոյթերսի կողմից:

XS
SM
MD
LG