Մատչելի հղումներ

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավում


ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը վերջերս եզրափակեց Եվրոպա կատարած իր այցը, որի շրջանակում նա հյուրընկալվեց Սլովենիայում, Գերմանիայում, Իտալիայում, Վատիկանում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Այս զեկույցն ուսումնասիրում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունների զարգացումը:

Հավանաբար սա նախագահ Բուշի վերջին ի պաշտոնե այցն էր Եվրոպա: Փորձագետների կարծիքով, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության միջև հարաբերությունները այժմ առավել բարենպաստ են` Բուշի վարչարարության առաջին չորս տարիների համեմատությամբ:

Վաշինգտոնի Արտաքին գործերի խորհրդի ներկայացուցիչ Չարլզ Կուպչանն այս առումով ասել է, որ “Հարաբերությունները զգալիորեն բարելավվել են` համեմատած 2003-2004թթ. արձանագրված չափազանց ցածր վարկանիշին, որը պայմանավորված էր Իրաքի պատերազմի շուրջ համաձայնության բացակայությամբ: Շատերն այդ ժամանակ նույնիսկ կարծում էին, որ դա կարող է հանգեցնել ատլանտյան համագործակցության ավարտին: Իհարկե, մենք դեռ չենք վերձադարձել նախապատերազմյան վարկանիշին, սակայն էական առաջընթաց կա:”

Հետ-իրաքյան հարաբերություններ

Բազմաթիվ վերլուծաբաններ ասում են, որ 2003-2004թթ. ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունները մեծամասամբ պայմանավորված էին ԱՄՆ-ի` Իրաք ներխուժելու որոշումով և դրա հետևանքներով: Ներխուժմանը ընդդիմացող եվրոպացիներին առաջնորդում էին այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը և Գերմանիայի կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Հանրային կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Ամերիկայի վարկանիշը Երվոպայում ամենացածր ցուցանիշն էր արձանագրել. ընդ որում պաշտոնական Վաշինգտոնն ըկալվում էր որպես մեծամիտ և դաշնակիցները կարծիքը հաշվի չառնող:

Սակայն, ինչպես նշում է Նյու Յորքում հիմնված Գերմանիայի ամերիկյան խորհրդի նախագահ Ուիլիամ Դրոզդիակը, “Բուշի վարչակարգն անկասկած գիտակցեց երկրորդ պաշտոնավարության ժամանակ, որ ամեն ինչ մենակ հնարավոր չէ անել և որ միակողմանի մոտեցումը արդյունավետ չէ և վնասում է Ամերիկայի վարկանիշը ողջ աշխարհում: Այսպիսով, միակ ընտրությունը Եվրոպայի ժողովրդավարական դաշնակիցների աջակցությունը վերականգնելն էր:”

Եվրոպայի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության փոփոխության հետ մեկտեղ նաև քաղաքական փոփոխություններ եղան Եվրոպայում. անտրվեցին առավել ամերիկամետ ղեկավարներ` Նիկոլայ Սարկոզին Ֆրանսիայում և Անգելա Մերկելը Գերմանիայում:

Չարլզ Կուպչանն ասում է, որ Իրաքի պատերազմն այլևս առանցքային խնդիր չէ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև: “Չնայած երկու կողմերը կարող են տարակարծիք լինել պատերազմը սկսելու առումով, սակայն այժմ մոտեցումը հեևյալն է. “Եկեք չթողնենք, որ Իրաքի խնդիրը գերակշռի և մեր ուշադրությունից դուրս մղի կարևորագույն խնդիրներ, այդ թվում` Աֆղանստանը, Իրանը, Ռուսաստանում ժողովրդավարության խթանումը, կլիմայական փոփոխությունները” և մի շարք այլ խնդիրներ, որոնք համընդհանուր կարևորություն ունեն:”

Իրանի հանդեպ ճնշման գործադրում

Եվրոպական այցի բոլոր հանդիպումների ժամանակ նախագահ Բուշն արծարծել է Իրանի հանդեպ ճնշում գործադրելու հարցը`Իրանի ուրանի հարստացման ծրագրին վերջ դնելու նպատակով:

Լոնդոնի Թագավորական միացյալ ծառայությունների ինստիտուտի ներկայացուցիչ Մայքլ Ուիլիամսն ասել է, որ Եվրոպան և ԱՄՆ-ը միակարծիք են Իրանի միջուկային խնդրի լուծման շուրջ: “Ընդհանուր մոտեցումը նույնն է. Եվրոպան և ԱՄՆ-ը ցանկանում են դիվանագիտական ուղիներով այս խնդրին լուծում գտնել: Սակայն, նշմարելի է, որ ԱՄՆ-ի բոլոր պաշտոնյաները հաճախ արծարծում են այն հանգամանքը, որ բոլոր տարբերակներն էլ հաշվի են առնված, այդ թվում նաև` ռազմական տարբերակը: Իսկ եվրոպացիները իհարկե նման հայտարարություն չեն արել: Այժմ բոլորն էլ հուսով են, որ առաջարկների և պատժամիջոցների համադրությամբ հնարավոր կլինի ճնշում գործադրել Իրանի հանդեպ: Եվ իհարկե պետք է նշել, որ եվրոպացիները կարող են անմիտականորեն շփվել Իրանի հետը, ինչը ամերիկացիների համար դեռևս անհնար է պաշտոնական մակարդակում:”

Շատ վերլուծաբաններ նաև նշել են, որ այս շրջագայության ընթացքում համեմատաբար բացակայել են հակաբուշական ցույցերը, ինչը նախկինում եղել է նախագահ Բուշի այցերի անբաժան մասը: Ուիլիամ Դրոզդյակի կարծիքով, հակակրանքը փոխարինվել է անտարբերությամբ, քանի որ բոլորն էլ գիտակցում են, որ եկել է Բուշի պաշտոնավարության վերջը:

Քաղաքական իրավիճակը ԱՄՆ-ում

Վերլուծաբանները մատնանշում է, որ նախագահ Բուշի այցելությունը համընկավ Եվրոպայում`ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախնական փուլի առնչությամբ մեծ հետաքրքրաշարժության հետ` հատկապես սենատոր Բարաք Օբամայի որպես Դեմոկրատական կուսակցության հնարավոր թեկնածու ընտրվելու կապակցությամբ:

Փարիզի Միջազգային հարաբերությունների ֆրանսիական ինստիտուտի ներկայացուցիչ Դոմինիկ Մուասին ասել է, որ սենատոր Օբաման գրավել է բազմաթիվ երվոպացիները ուշադրությունը: “Նրա բնավորությունը, նրա մաշկի գույնը, այն փաստը, որ նա մարմնավորում է այն ամենը, ինչ եվրոպացիները կցանկանային, որ Ամերիկան վերագտնի. այն է`հույսը և երազանքի զգացումը: Եթե կարելի է ասել, որ անձը կարող է մարմնավորել ամերիկյան երազանքը, ապա Բարաք Օբամային դա հաջողվել է: Կարծում եմ, որ եվրոպացիների մեծ մասը ցանկանում է, որ Ամերիկան վերագտնի հույսի մշակույթը:”

Վերլուծաբան Չարլզ Կուպրանն ասել է, որ Բարաք Օբաման և Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածու Ջոն Մաքքեյնը ցանկանում են, որ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև աշխույժ հարաբերություններ զարգանան: “Եվրոպացիները առավել սակավ խանդավառությամբ կընդունեն Մաքքեյնի նախագահ դառնալը, սակայն այնուամենայնիվ կողջունեն նոր վարչակարգը, որը նրանց կարծիքով առավել կենտրոնամետ է, առավել բաց է կլիմայական փոփոխությունների խնդրի լուծումներ գգտնելու առումով:” Այս առումով, Կուպչանը կարծում է, որ Հանրապետական նոր վարչակարգն առավել մոտ կլինի Եվրոպային իր մոտեցումների առում, քան Բուշի վարչակարգը:

XS
SM
MD
LG