Մատչելի հղումներ

Սպանվել են երկու ռուս լրագրող


Սպանվել են երկու ռուս լրագրող
Սպանվել են երկու ռուս լրագրող

<!-- IMAGE -->

Վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանում անհայտ հանգամանքներում երկու լրագրող է սպանվել: Ռուսաստանի կազմում Դաղստանի Հանրապետության ամենահանրաճանաչ իսլամական հեռուստակայանի հաղորդավար Աբդուլլա Ալիշայևը սպանվել է իր մեքենայում գլխի և ուսի շրջանում հրազենային վնասվածքներից: Ոստիկանության տվյալների համաձայն` նրա վրա հարձակվել են երկու անհայտ անձինք:

Աբդուլլահ Ալիշայևի մահվանից երեք օր առաջ սպավել էր Ռուսաստանի իշխանությունները քննադատող լրագրող Մահգոմեդ Եվլոյևը Ռուսաստանի կովկասյան տարածաշրջանում Ինգուշետիայի Հանրապետությունում: Պաշտոնական Մոսկվայի աջակցությունը վայելող իշխանությունների խիստ քննադատ Եվլոյևին էր պատկանում ինտերնետային մի կայք, որտեղ նա հաճախ քննադատության էր ենթարկում Ինգուշետիայի տեղական իշխանություններին: Ռուսական ուժերը փորձում են ճնշել մեծամասամբ մուսուլմանական բնակչություն ունեցող Դաղստանի և Ինգուշետիայի իսլամիստական ապստամբներին:


Դաղստանում իշխանությունների կողմից ոտնձգությունների են ենթարկվել նաև այլ լրագրողներ: Վերջերս խուզարկման են ենթարկվել Դաղստանի անկախ շաբաթաթերթ Չերնովիկի գլխավոր խմագրի և երկու լրագրողների տները: Խուզարկումն իրականացվել է խմբագրի նկատմամբ անցկացվող քրեական հետախուզության շրջանակներում: Անջատողական խմբի ղեկավարների խոսքը մեջբերելու համար խմբագիրը մեղադրվում է ատելություն քարոզելու և մարդկային արժանապատվությունը ոտնահարելու մեջ:

Ռուսաստանի լրատվամիջոցներին իրավաբանական աջակցություն է ցուցաբերում Գլաստնոստ պաշտպանության հիմնադրամի հաշվարկների համաձայն` 1991թ. ի վեր Ռուսաստանում երկու հարյուր քսան լրագրող է սպանվել: Հիմնադրամի պնդմամբ, այդ սպանություններից միայն վեցն են “պատշաճ կերպով հետաքննվել”:

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Շոն Մքքորմիքը կոչ է արել ռուսական իշխանություններին մանրազնին հետաքննել, թե որ է սպանել Եվլոյևին: “Անհրաժեշտ է, որպեսզի կատարվածի համար պատասխանատվության ենթարկվեն: Ցավոք սրտի, Ռուսաստանում վերջին շրջանում բազմաթիվ են բռնությունների դեպքերը լրագրողների դեմ, ովքեր պարզապես փորձում են իրենց աշխատանքը կատարել,” ասել է Մքքերմիքը: “Ռուսաստանում անկախ լրատվամիջոցների և լրատվամիջոցների համար աշխատողների դեմ իրականացվող սպառնալիքները, նսեմացումները և բռնությունները անընդունելի են,” հավելել է նա:

XS
SM
MD
LG