Մատչելի հղումներ

Թուրքիայի վարչապետը հայտարարել է քրդական տարածաշրջանը վերականգնելու ծրագրի մասին


Թուրքիայի վարչապետ Ռեսեպ Թայիպ Էրդողանը հրապարակել է երկրի մեծամասամբ քրդաբնակ հարավ-արևելյան շրջանի զարգացման 12 միլիարդանոց ծրագրի մանրամասները: Թուրքիայի այդ շրջանը մեծ վնասներ է կրել թուրքական պետության և Քուրդիստանի աշխատավորների կուսակցության քուրդ խռովարարների միջև շուրջ 20 տարուց ավել շարունակվող պատերազմի ընթացքում: Տնտեսական ծրագիրը շատերի կարծիքով էական դեր կխաղա կառավարության` խռովարարներին հաղթելու ռազմավարության շրջանակներում:

Թուրքիայի վարչապետ Ռեսեպ Թայիպ Էրդողանը տարածաշրջանը վերափոխելու իր ծրագիրը հրապարակել է երկրի քրդաբնակ հարավ-արևելյան մասի գլխավոր քաղաք Դիարբեքիրում:

Նա ասել է, որ այդ ծրագիրը պարզապես զեկույց կամ նախագիծ չէ: Այն լավ մշակված և պլանավորված գործողությունների մի ամբողջական ծրագիր է, որն ուղղված է այդ շրջանում հավասար պայմաններ ստեղծելու տնտեսական և սոցիալական զարգացման, ինչպես նաև գործազրկության և միգրացիայի վերացման առումներով:

Ծրագրի գլխավոր տարրերից է տարածաշրջանի գլխավոր գետերի վրա ջրամբարտակներ կառուցելը: Վարչապետ Էրդողանն ասում է, որ ծրագրի իրականացումը շուրջ չորս միլիոն նոր աշխատատեղեր կապահովի և կքառապատկի տեղական բնակչության հարստությունը, ինչպես նաև կապահովի ոռոգման համար չափազանց անհրաժեշտ ջուր:

Քրդամետ քաղաքապետ Օսման Բայդեմիրն ու այլ քուրդ քաղաքական գործիչներ բոյկոտել են վարչապետ Էրդողանի ելույթը: Ըստ նրանց` այս նոր ծրագիրը բավականաչափ բարելավումներ չի նախատեսում: Նրանց կոչ են անում, որպեսզի քրդերը պաշտոնապես ճանաչվեն որպես փոքրամասնություն` օժտված մշակութային իրավունքներով և որոշակի մակարդակի քաղաքական ինքնիշխանությամբ: Պետք է նշել, որ քրդերը կազմում են Թուրքիայի 70 միլիոնանոց բնակչության 20 տոկոսը:

Այդ շրջանում միշտ էլ բարձր է եղել աղքատության մակարդակը, և այն զարգացման խիստ կարիք է ունեցել: Սակայն Քուրդիստանի աշխատավորների կուսակցության կողմից 1984թ. սկսած գրոհներից հետո տարածաշրջանի իրավիճակը վատթարացել է և տնտեսապես և թե սոցիալական առումներով: Տեղական ձեռներեցության ասոցիացիայի տրամադրած տվյալների համաձայն` տարածաշրջանում գործազրկությունը գերազանցում է 50 տոկոսը:

Վարչապետ Էրդողանը նաև ասել է, որ նա կթեթևացնի հետուստատեսությամբ և ռադիոյով քրդերենով հեռարձակման սահմանափակումները: Նա վերահաստատել է, որ այդ ծրագիրը քրդական գրոհայինների դեմ պայքարում էական դեր կխաղա: Նա ասել է, որ ահաբեկչության պատճառած բոլոր վերքերը կամոքվեն, քանի որ ազատությունը և բարեկեցությունը ահաբեկչության դեմ պայքարի գրավականներն են:

Այս նոր տնտեսական ծրագիրը հավանաբար կարժանանա պաշտոնական Վաշինգտոնի հավանությանը, քանի որ ԱՄՆ-ը որոշակի ճնշումներ էր գործադրում Թուրքիայի նկատմամբ` քրդերի համար տնտեսական բարեփոխումներ անցկացնելու նկատառումով: Սակայն հարց է ծագում` արդյոք կառավարության զարգացման ծրագիրը որքանով արդյունավետ կլինի: Վերջին երկու տասնամյակների ընթացքում տարածաշրջանի զարգացման տասներկուսից ավել ծրագրեր են առաջարկվել, որոնք շատերի կարծիքով ձախողվել են:

Նախկինում գեներալ Հալդուն Սոլմազթուրքը, ով մեկ տասնամյակից ավել պայքարել է քուրդ գրոհայինների դեմ, ասում է, որ այս վերջին նախաձեռնությունը կարող է արժանանալ նախորդների բախտին: “Պետությունն ուժեղ չէ, կառավարումը թույլ է, և ընդհանրապես կոռուպցիան մեծ խնդիր է Թուրքիայի ամբողջ տարածքում: Թույլ պետության և թերի կառավարման պայմաններում որևէ ծրագիր հաջողության չի կարող հասնել:”

Սակայն վաչրապետը կարծես ժամանակավոր մոտեցում է ցուցաբերում: Շատ հնարավոր է, որ հաջորդ տարի վաղաժամկետ ընտրություններ անցկացվեն, եթե աշխարհիկ ճնշումների ներքո Սահմանադրական դատարանը որոշում կայացնի ի օգուտ Եկ կուսակցության կասեցման: Անյալ տարվա ընտրություններում վարչապետ Էրդողանի Եկ կուսակցությունը զարգմանալիորեն մեծ թվով ձայներ հավաքեց երկրի հարավ-արևելքում, և այս ծրագիրը շատերի կարծիքով փորձ է հաջողություն երաշխավորել գալիք ընտրություններում:
XS
SM
MD
LG