Մատչելի հղումներ

Հազարավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնում կայանալիք Մեծ 20-ի գագաթաժողովի դեմ ուղղված բողոքի երթի


Լոնդոնում բողոքի երթի են դուրս եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Հաջորդ շաբաթ կայանալիք Մեծ 20-ի գագաթաժողովի նախօրեին նրանք կոնկրետ գործողություններ են պահանջում` ուղղված աղքատության կրճատմանը, կլիմայի փոփոխություններին և աշխատատեղերի ստեղծմանը:

Տարբեր մասնագիտությունների և կենսակերպի տեր մարդիկ հավաքվել էին այն ընդհանուր համոզմունքի շուրջ, որ ներկայիս համաշխարհային տնտեսական համակարգը չի գործում, և որ անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ:

Աշխատանքի առումով անորոշության մեջ գտնվող շատ մարդիկ այլևս չեն վստահում ֆինանսական հաստատություններին և քաղաքական գործիչներին:

Արհմիություններից մեկի ղեկավար Դերեք Սիմփսոնի կարծիքով` արմատական բարեփոխումներ են անհրաժեշտ: “Ամեն ինչի կենտրոնում չպետք է միայն մասնավոր սեկտորը, առևտուրն ու բանկերը լինեն, ամեն ինչի կենտրոնում պետք է մարդիկ լինեն: Մարդիկ պետք է ամեն ինչի կենտրոնում լինեն, ահա դա էլ մեր պահանջն է: Մենք ավելին պետք է անենք այս երկրում ավելի շատ աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց տները պահպանելու համար: Այս հանրահավաքի միջոցով մենք փորձում ենք կառավարության ուշադրությունը հրավիրել այս խնդիրներին”, ասել է նա:

Լոնդոնում կայացած երթին մասնակցել է առնվազն 35,000 մարդ: Մասնակիցների մեկի` Ռոբ Օուենի խոսքերով` երթը հատկանշական է նրանով, որ այն միավորել է տարբեր աշխատանքի տեր մարդկանց և ուսանողների, ովքեր զգում են, թե ինչպես է համաշխարհային ճգնաժամն անդրադառնում ամբողջ համակարգի վրա, և եկել են միասնական ուժերով ճգնաժամի դեմ պայքարելու և արտահայտելու իրենց հուզող առաջնային խնդիրները:

Ակնկալվում է, որ նմանատիկ բազմաթիվ այլ բողոքի ակցիաներ կանցկացվեն նախքան Մեծ 20-ի գագաթաժողովը, որը մեկնարկում է հինգշաբթի օրը:

Շաբաթ օրը հանրահավաքներ են եղել նաև Բեռլինում և Փարիզում: Ցուցարարները ցանկանում էին, որպեսզի պետության ղեկավարները լսեն իրենց ասելիքը նախքան գագաթաժողովին մասնակցելու համար Լոնդոն մեկնելը:

XS
SM
MD
LG