Նյու Յորքում փողոցային սնունդն էլ ավելի է գերում սննդի պատկերներով սայլակների միջոցով: Այժմ սննդի մեքենաների նոր տեսակ է հայտնվել փողոցներում`առաջարկելով բազմազան սնունդ` ասիական փքաբլիթից մինչև ավստրիական շնիցել: Այս մեքենաները գրավում են հավատարիմ հաճախորդներին, և իրական ճանաչում ձեռք բերում Նյու Յորքի սննդի հաստատությունների կողմից` ստանալով Վենդի մրցանակը: Վենդին համարվում է Նյու Յորքի հանրային սննդի Օսկարը:
Ռեստորանները միշտ ջանացել են ստանալ լրատվամիջոցների բարենպաստ վերաբերմունք կամ հայտնվել Միշելին և Զագաթ ուղեցույցներում, իսկ փողոցային սնունդը երբեք ճանաչում չի ստացել: Այժմ Նյու Յորքի վաճառականները փորձում են ստանալ իրենց բիզնեսի կարևոր մրցանակը`Վենդին:
Արդեն հինգ տարի է Վենդիով պարգևատրվում է Նյու Յորքի լավագույն փողոցային սնունդը: Խոսքը հոթ-դոգի և պրեցելների կրպակների մասին չէ, այլ` Նյու Յորքում հայտնված տարբեր ազգային սնունդների:
Այս տարի մրցանակը տրվեց «Գյուղի տղաների տակո բեռնատար»-ին, իսկ լավագույն աղանդերի մրցանակը` Թոմաս ԴըՋեսթի բելգիական վաֆլիների սայլակին: Հանրության ընտրություն մրցանակը երկու տարի անընդմեջ տրվեց բանգլադեշցի Մերու Սիկդերի «Բիրիյանի» սայլակին:
Սկիդերին մրցանակն ապահովել է նրա “կատի” բլիթները: Ըստ նրա` գաղտնիքը բաղադրիչների թարմության մեջ է, և այն բանի, որ փողոցում վաճառելն ավելի էժան է, քան ռեստորաններում:
«Այն հրաշալի է, և իրականում դարձել է այս տարածքում գտնվող շատ հնդկական ռեստորանների մրցակիցը»,- ասում է հաճախորդներից մեկը:
Մի քանի փողոց այն կողմ Վենդիի Լավագույն աղանդեր մրցանակակիր Թոմաս ԴըՋեսթն է` վաֆլի պատրաստող իր սարքով:
ԴըՋեսթը թողել է կորպորատիվ կարիերան` սեփական բիզնեսի երազանքին ընդառաջ: Նրան դուր է գալիս Նյու Յորքում փոքրիկ Բելգիա ունենալը:
«Մարդկանց կյանքը Նյու Յորքում շատ լարված է: Մենք նրանց առաջարկում ենք հինգ րոպե մանկություն և երջանկություն»,- ասում է նա:
Վենդի մրցանակը սկիզբ է առել Փողոցային առևտրականների նախագծից, որը սննդի սայլակով գրեթե հինգ հազար առևտրականների իրավունքների պաշտպանությանն է ուղղված: Այս տարվա հաղթող Մարտինեզը և նրա ընտանիքը 2007թ. վտարվել էին Բրուքլինից: Այժմ նրանց ընտանիքը տնօրինում է Նյու Յորքում սննդի ամենաճանաչված բեռնատարը:
«Ես ինձ երջանիկ եմ զգում, երբ տեսնում եմ, որ մեր ուտելիքը ճաշակում և հավանում են ոչ միայն մեքսիկացիները, այլև` ամերիկացիները»,-ասում է Մարտինեզը:
Այլ վաճառականների նման Մարտինեզի երազանքը ռեստորան ունենալն է: Սակայն տնտեսության անկման և փողոցային սննդի էլ ավելի ճանաչման պարագայում, այսօր շարժական սայլակը լավագույն տարբերակն է :