Մատչելի հղումներ

Փոթորիկը մեղմ էր


Հավայիում գտնվող Խաղաղ օվկիանոսի փոթորկի ահազանգման կենտրոնը դադարեցրել է 53 երկրներում և Խաղաղ օվկիանոսի ավազանում սպասվող փոթորկի ահազանգը: Կենտրոնն ահազանգել էր փոթորկի վերաբերյալ, երբ զեկույց էր ստացել Ճապոնիայից և Ռուսաստանից եկող երեք մետր բարձրությամբ ալիքների մասին:

Չիլիի երկրաշարժի արդյունքում առաջացած փոթորիկը հարվածել է Ճապոնիայի և Ռուսաստանի ափերին, սակայն ալիքները սպասվածից ավելի փոքր են եղել:

Վերջին տասնհինգ տարիների ընթացքում Ճապոնիան առաջին անգամ էր ահազանգում փոթորկի վերաբերյալ: Կառավարությունը դադարեցրել էր գնացքների շարժը և փակել նավահանգիստները:

Ճապոնիան մեղմել է ահազանգը, երբ 1.2 մետր բարձրությամբ ալիքները հարվածել են Հոկայդո հյուսիսային կղզուն: Ռուսաստանը և այլ երկրներ նույնպես թուլացրել են փոթորկի վերաբերյալ ահազանգը: Նշանակալի վնասներ և կորուստներ չեն գրանցվել:

Տասնյակ հազարավոր մարդիկ էվակուացվել են Ֆիլիպինների, Տոնգայի, Սամոայի, Նոր Զելանդիայի և Ռուսաստանի ափամերձ շրջաններից:

Չիլիի ափից հեռու գտնվող Ռոբինզոն Կրուզո կղզում զոհվել է առնվազն հինգ մարդ, 11 մարդ անհետ կորած է: Վերջին տվյալներով, Չիլիի երկրաշարժից զոհվել է 700 մարդ:

2004թ. Հնդական օվկիանոսում բարձրացած փոթորիկն ամենակործանիչն էր: Այն առաջացել էր 9 բալ ուժգնությամբ ստորջրյա երկրաշարժի արդյունքում, որի էպիկենտրոնը գնտվում էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու շրջակայքում: Այն ժամանակ աղետին զոհ էր գնացել 230 հազար մարդ` հիմնականում հարավային և հարավ-արևելյան Ասիայում:

XS
SM
MD
LG