Մատչելի հղումներ

Վրանները և ստեղծագործական միտքը որպես էժան արձակուրդ


Ամառային արձակուրդների շրջանը վկայում է ամերիկյան սպառողի վրա տնտեսական անկման ազդեցությունը: Շատերը կրճատել են ճամփորդելու պլանները կամ պարզապես մնացել տանը` տարածում տալով «տնարձակուրդ» եզրին: Նույնիսկ նրանք, ովքեր աշխատանք չեն կորցրել, սկսել են խնայել: Ըստ բացօթյասարքավորումներիՌեյխանութի` ընտանեկանվրաններիվաճառքը աճելէ 20 տոկոսով:

Քրիստին Աշլին և նրա ամուսին Մարկ Շանահանը տասնիննամյա իրենց որդու և հնգամյա զույգ տղաների հետ`ամենահանգիստ ժամանակ նույնիսկ շատ զբաղված են:

Տնտեսական իրավիճակը նրանց ևս, ինչպես շատ ամերիկացիներին, ստիպել է փոխել ամառային պլանները: Բրիտանական ծագում ունեցող շինարար Շանահան չի էլ կարող շատ ժամանակ հատկացնել երեխաններին, քանի որ կենտրոնացած է իր գործի վրա:

Մարկ Շանահանի խոսքերով` ձմռանն ընդհանրապես գործ չի եղել, և ամբողջ ժամանակ աշխատանք է փնտրել հին հաճախորդների մոտ կամ փորձել նորերին ձեռք բերել: Իսկ ամռանն աշխատանքը շատ է, և նրա համար առաջնայինը այն մինչև Ծննդյան տոները պահելն է:

Երիտասարդների համար ամառային արձակուրդները, երբ դասեր չկան, զվարճանալու հնարավորություն են: Մինչդեռ ծնողների համար խնդիր է սեղմ բյուջեի պայմաններում երեխաների համար հետաքրքիր զբաղմունք գտնելը:

Ուսուցչուհի Քրիստին Աշլին ասում է, որ տնտեսական անկումը նրանց դարձրել է հնարամիտ, հատկապես` օթևանելու հարցում: Նրանք տեղավորվում են հատակին կամ բակում վրան խփում կամ էլ`մոտակայքում ճամբարակ գտնում: Ընտանիքը կարողանում է վրաններ խփելով և բարեկամների մոտ գիշերելով կրճատել ծախսերը և միաժամանակ զվարճանալ:

Իսկ շոգ եղանակին, կամ երբ երեխաները հոգնում են տան մեջ խաղալուց, ընտանիքը հաճախում է մոտակա լողավազանը: Լողավազանը շատ համայնքներում ամառվա հիմնական տարրն է, ինչը որպես ընտանեկան ժամանց ավելի շատ է գնահատվում հատկապես դժվարին ժամանակներում:

XS
SM
MD
LG