Մատչելի հղումներ

 
SILVERDOCS կինոփառատոնում տարբեր մշակույթների մասին վավերագրական ֆիլմեր են ցուցադրվում

SILVERDOCS կինոփառատոնում տարբեր մշակույթների մասին վավերագրական ֆիլմեր են ցուցադրվում


Այս շաբաթ Վաշիգնտոնի արվարձաններից մեկում տեղի ունեցավ SILVERDOCS վավերագրական ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնը: Այս տարի փառատոնին ներկայացված են 122 ֆիլմեր 58 երկրներից:

Փառատոնի բացման ֆիլմը պատմում է բասկեդբոլի թիմի հինգ թիմակիցների կյանքի մասին` սկսած Օհայոյի դպրոցից մինչև հաջողության բարձունքներ:

Նրանցից մեկն ամերիկյան բասկեդբոլի աստղ Լըբրոն Ջեմյսն է: “Առավել քան խաղն է” ֆիլմի ռեժիսոր Քրիսթոֆեր Բելմանն ասում է, որ ֆիլմը միայն բասկեդբոլի մասին չէ:

“Նրանց շփումը, ընկերությունը ինչպես բասկեդբոլի դաշտում, այնպես էլ` դաշտից դուրս ինձ շատ յուրահատուկ թվաց: Ինչ խոսք, ֆիլմի հիմքում ընկած է նրանց խաղը, բայց ես չէի կարող չանդրադառնալ իրենց մեծ ընկերությանը”, ասում է նա:

SILVERDOCS վավերագրական ֆիլմերի փառատոնի բացմանը եկած ամերիկացիների մեծ մասը եկել էին տեսնելու այս ֆիլմը և այս աստղին:

Փառատոնի բացմանը Բասկեդբոլի ազգային ընկերակցության` Էն-Բի-Էյ-ի խաղացող Լըբրոն Ջեյմսը, նրա թիմակիցները և ֆիլմի հեղինակներն անցան կարմիր գորգով: Կինոյի ամերիկյան ինստիտուտի կազմակերպած այս փառատոնը յոթերորդ տարին է տեղի ունենում:

Կազմակերպիչներն ասում են, որ ներկայացված են ոչ միայն ամերիկյան և եվրոպական, այլև` տարբեր միջազգային ֆիլմեր: Փառատոնի ստեղծագործական ղեկավար Սքայ Սիթնիի խոսքերով. “Շատ ֆիլմեր կան Մերձավոր Արևելքից: Այս տարի նաև Հարավային Կորեայի ֆիլմերի բավականին հետաքրքիր ընտրանի կար: Կարծում եմ` վավերագրական ֆիլմը` որպես սեփական տեսակետը լսելի դարձնելու միջոց, համաշխարհային տարածում է գտել:

“Մալեգաոնի գերմարդը”, կարծես “Գերմարդը” ֆիլմի փոքր բյուջեով տարբերակը լինի, որի շնորհիվ կարելի է ծանոթանալ Հնդկաստանի արևմուտքում ընկած մի փոքր քաղաքի տեղական մշակույթին:

Իսկ “Տիկին Գունդոյի դուստրը” ֆիլմը պատմում է Մալիից երկու տարեկան աղջնակի սեռական օրգանների խեղման դեմ պայքարի մասին: Այդ երևույթը լայն տարածում ունի Արևմտյան Աֆրիկայի մշակույթներում:

ֆիլմեր կան նաև Լատինական Ամերիկայից, Արևելյան Եվրոպայից և Ավստրալիայից:

Այս տարի ևս SILVERDOCS փառատոնին մասնակցում են հարյուրավոր ռեժիսորներ, դերասաններ և կինոյի սիրահարներ ամբողջ աշխարհից:

Սքայ Սիթնին ասում է, որ որ ամեն տարի փառատոնն էլ ավելի մեծ ճանաչում է ստանում և ավելի մեծ թվով մարդիկ են հետաքրքրվում: Նրա կարծիքով` մարդկանց իրոք հետաքրքրում է վավերագրական ֆիլմի ժանրը:

Տեղացի Ջիմ Հիլն ասում է, որ չորս տարի շարունակ դիտում է փառատոնի ֆիլմերը: Նա ասում է, որ փառատոնին միայն վավերագրական ֆիլմեր են ցուցադրվում, որտեղ տեսնում ես իրողությունը, որը հաճախ բացակայում է գեղարվեստական ֆիլմերում:

Փառատոնի կազմակերպիչները պատրաստվում են ապագայում ընդլայնել SILVERDOCS-ի շրջանակները և դրան առավել համաշխարհային բնույթ տալ:

XS
SM
MD
LG