Մատչելի հղումներ

Ռուսաստանն զգուշացնում է Ուկրաինային և Վրաստանին ՆԱՏՕ-ում անդամակցության կապակցությամբ


Ռուսաստանն Ուկրաինային և Վրաստանին զգուշացրել է բացասական հետևանքների մասին` վերջիններիս ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում: Այդ կանխատեսումն արվել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասի ղեկավարների հանդիպումներից մեկ օր անց: Այդ հանդիպումներն անց են կացել Սանկտ Պետերսբուրգում կայացած ամենամյա տնտեսական ֆորումի շրջանակներում:

Նախքան փակ դռների ետևում նախագահ Դմիտրի Մետվեդևի հետ հանդիպումները Ուկրաինայի և Վրաստանի նախագահներն ակնարկել էին պաշտոնական Կիևի և Թբիլիսիի հետ Ռուսաստանի լարված հարաբերությունների մասին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ասել է, որ բազմաթիվ խնդիրներ են կուտակվել երկու պետությունների միջև, որոնք քննարկման կարիք ունեն: Ռուսաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին նույնպես ակնակրկել է բազմաթիվ խնդիրների առկայությունը` սակայն միևնույն ժամանակ ակնարկելով, որ բոլոր այդ խնդիրները կարող է լուծվել բարի կամքի առկայության դեպքում:

Պաշտոնական Մոսկվային մասնավորապես մտահոգում է Վրաստանի և Ուկրաինայի գործողությունները ՆԱՏՕ-ում անդամակցությանն ընդդառաջ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրորը տեղեկացրել է լրագրողներին, որ Վրաստանի անդամակցումը դաշինքին բախումների մի ամբողջ շարք կհրահրի Աբխազիայում:

Նա նաև ասել է, որ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է նախագահ Յուշչենկոյին, որ Ուկրայի անդամակցումը ՆԱՏՕ-ին կխախտի երկու պետությունների միջև բարեկամության պայմանագիրը: Նա նաև նշել է մեկ այլ պայմանագիր, որը կարգավորում է Ռուսասատանի սևծովյան նավատորմի ներկայությունը Ուկրաինայի Ղրիմ թերակղզու Սևաստոպոլ քաղաքում:

Լավրովն ասել է, որ նավատորմին վերաբերող չլուծված խնդիրները չեն կարող փոխարինվել միակողմանի գործողություններով: Պայմանագիրը, ըստ նրա, նախատեսում է նավատորմի ներկայության ժամկետի հնարավոր երկարացում: Նա նշել է, որ վարձակալության ժամկետի ավարտից ինը տարի առաջ նավատորմի դուրսբերումն այն մոտեցումը չէ, որ Ռուսաստանը ցանկանում է տեսնել երկու գործընկեր պետությունների միջև:

Ռուսաստանը պարտավորված է ազատել Սևաստոպոլի բազան 2017թ.: Այդ իսկ պատճառով Ուկրաինայի նախապատրաստական աշխատանքները ռուսական նավատորմի դուրսբերման ուղղությամբ ժամանակավրեպ են` ըստ ռուսական կողմի: Ինտրֆաքս լրատվական գործակալության համաձայն` նախագահ Յուշչենկոն Սանկտ Պետերսբուրգում լրագրողներին տեղեկացրել է, որ Ուկրաինան մինչև վերջ կհետևի նավատորմին վերաբերող պայմանագրի ուկրաինական կողմից պարտավորթյունները:

Ռուսաստանի արտգործնախարարը չի հերքել Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի վերջերս կատարած հայտարարությունն առ այն, որ Սևաստոպոլն ու Ղրիմը պետք է պատկանեն Ռուսաստանին` տարածքը Ուկրաինային հանձնելուց ավելի քան հիսուն տարի անց:

ՆԱՏՕ-ում անդամակցության և նավատորմի շուրջ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հարաբերությունների սրման հետ մեկտեղ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ հունվարի մեկից Ուկրաինայում բնական գազի գինը կաճի հարյուր տոկոսով: Նախարար Լավրովը նշել է, որ նախագահ Յուշչենկոյին տեղեկացվել է, որ պատճառն այն է, որ Կենտրոնական Ասիայի պետությունները, որոնք Ռուսաստանի տարածքով Ուկրաինային գազ են մատակարարում, կսկսեն եվրոպական գներ գանձել:

Ռուս դիվանագետն ասել է, որ Ուկրաինայի առաջնորդն ի պատասխան նշել է, որ որքան շուտ շուկայական գներ հաստատվեն իր երկրում, այնքան ավելի բարենպաստ կլինի երկրի զարգացման համար: Այդ կարծիքին համամիտ է ինչպես նախարար Լավրովը, այնպես էլ` Կիևում Ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտի վերլուծաբան Վասիլ Յաբլոնսկին: Նա նշել է, որ որքան շարունակվի գազի համար սուբսիդավորումը, այնքան Ուկրաինան կախվածության մեջ կլինի Ռուսաստանից քաղաքական և տնտեսական առումներով: Նա ասել է, որ շուկայական գները նաև կխթանեն էներգիայի առավել արդյունավետ օգտագործումը:

XS
SM
MD
LG