Մատչելի հղումներ

Ռուսաստանը պետք է հարգի զինադադարի պայմանները 


Ռուսաստանը պետք է հարգի զինադադարի պայմանները 
Ռուսաստանը պետք է հարգի զինադադարի պայմանները 
<!-- IMAGE -->

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այս ամիս հայտարարել է, որ մոտավորապես յոթ հազար վեց հարյուր ռուս զինամիավոր կտեղակայվի Հարավային Օսիայում և Աբխազիայում` յուրաքանչյուր շրջանում երեք հազար ութ հարյուրական զինամիավոր: Ֆրանսիայի միջնորդավորմամբ և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կողմից օգոստոսի 14-ին ստորագրված զինադադարի պայմանագրի համաձայն` Ռուսաստանի և Վրաստանի զորքերը պետք է ետ քաշվեն և զբաղեցնեն նախքան օգոստոսի 7-ը բռնկված պատերազմական գործողությունները զբաղեցրած դիրքերը:

ԱՄՆ-ը չափազանց մտահոգված է Ռուսաստանի կառավարության այն հայտարարությունների շուրջ, ըստ որոնց ռուսական զորքերը մշտապես կմնան Հարավային Օսիայում և Աբխազիայում: Նախագահներ Մեդվեդևի և Սաակաշվիլիի կողմից ստորագրված զինադադարի պայմանագիրը պահանջում է, որ ռուսական զորքերը գրավեն նախքան օգոստոսի 6-ը զբաղեցրած դիրքերը, ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Շոն Մքքորմաքը: Մինչև օգոստոսի 7-ի դրությամբ առկա զորամիավորներից բացի ցանկացած լրացուցիչ ռուսական զորամիավորի տեղակայումը զինադադարի պայմանագրի խախտում կհանդիսանա:

Նախագահ Մեդվեդևի այն հայտարարությունը, որ շուրջ յոթ հազար վեց հարյուր զինամիավոր մշտապես կմնան Աբխազիայում և Հարավային Օսիայում միանշանակ կերպով հակասում են զինադադարի պայմանագրին, ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակը: ԱՄՆ-ը պնդում է, որ Ռուսաստանը հարգի իր պարտավորությունները:

XS
SM
MD
LG