Բջջային հեռախոսները փոխել են մեր կյանքի ընթացքը` մեծացնելով անձնական անվտանգությունը, արագացնելով ահազանգերին արագ արձագանքումը և հեշտացնելով անմիջական հաղորդակցությունը: Սակայն բջջային հեռախոսներից ճառագայթումը կարող է հանգեցնել ուղեղի քաղցկեղի առաջացման:
Բջջային հեռախոսները մեր ժամանակի խորհրդանիշն են, որոնցից օգտվում է գրեթե չորս միլիարդ մարդ`Եվրոպայից մինչև Ասիա և Մերձավոր Արևելք:
«Բջջային հեռախոս» չինական ֆիլմը պատմում է, թե ինչպես է կործանվում մարդու կյանքը, երբ նա հեռախոսը մոռանում է տանը: Կինը գտնում է այն և բացահայտում ամուսնու դավաճանությունը:
Այս շաբաթ Սենատի լսումներում միջազգային հետազոտողները և ամերիկյան օրենսդիրները փորձում էին բացահայտել, թե արդյոք բջջային հեռախոսը կարող է դառնալ մահվան պատճառ:
Որոշ ուսումնասիրություններ բջջային հեռախոս երկար օգտագործելը կապում են ուղեղի քաղցկեղի առաջացման հետ: Շատերը համաձայնում են, որ բջջային հեռախոսների տեխնոլոգիան շատ առավելություններ ունի: Խնդիրն այստեղ ոչ թե դրանցից հրաժարվելն է, այլ դրանք ճիշտ օգտագործելը:
Մի քանի երկրներում կառավորությունը զգուշացրել է բջջային հեռախոսների հետ կապված առողջական խնդիրների վերաբերյալ:
Լինդա Էրդրիխը չորս տրիլիոն դոլար արժողությամբ այս արդյունաբերության ներկայացուցիչն է: Ըստ նրա` անհանգստանալու հարկ չկա:
"Հաստատվախ չէ, որ հեռախոսները քաղցկեղ կամ առողջապահական այլ խնդիրներ են առաջացնում",-ասում է նա:
Սակայն Թերեզա Գրեգորիոյի փորձն այլ է: Նա բջջային հեռախոս օգտագործում է 1990-ականների կեսերից: 2008թ. նրա մոտ հայտնաբերել են ուղեղի ուռուցք, որը ենթակա չէ վիրահատման:
"Ես օրական 2-3 ժամ օգտագործում եմ հեռախոսս, աջ կողմից, որտեղ այժմ իմ ուռուքն է",-ասում է նա:
ԱՄՆ-ում գրեթե 270 միլիոն մարդ օգտվում է բջջայինից: Անչափահասների 70 տոկոսն ունի հեռախոս: Երեխաներն առավել խոցելի խումբ են:
Փիտսբուրգի համալսարանից համաճարակաբան Դեվրա Լի Դավիսն ասում է, որ 3-5 տարեկան երեխաների գլխում ճառագայթումն ավելի խորն է թափանցում, քան մեծահասակների մոտ, քանի որ երեխաների գանգոսկրն ավելի բարակ է:
“Արդյոք մենք պատրաստ ենք վտանգել մեր երեխաների ուղեղը մինչև գիտությունը կհաստատի հեռախոսների վնասակարությունը”, հարցնում է նա:
Չնայած քաղցկեղի վերաբերյալ արդյունքները հակասական են, գիտնականները սպառողներին հորդորում են զգուշանալ, ոչ թե զղջալ:
Անհրաժեշտ է հեռախոսը հեռու պահել մարմնից` օգտագործել ականջակալներ կամ այլ սարքեր, հեռախոսը պահել գոտու վրա, ոչ թե գրպանում:
Գերադասելի է շփվել հաղորդագրություններով: Այդպես հեռախոսը հեռու է մնում մարմնից, և նվազեցվում է ճառագայթումը:Լսումները վարում էր Սենատոր Թոմ Հարկինը:
"Սա հիշեցնում է մեր փորձը, երբ ծխախոտի վնասների վերաբերյալ առաջին զգուշացումից հետո տասնամյակներ պահանջվեցին մինչև վերջնական եզրակացությունը, թե այն թոքի քաղցկեղ է առաջացնում",-ասում է նա: