Մատչելի հղումներ

Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է վերականգնել Ազգային համագումարի բնականոն ընթացքը


Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հաղորդել են, որ երեքշաբթի երեկոյան ՄԻնեսոտա նահանգի Սեյնթ Փոլ քաղաքում կվերսկսվի կուսակցության ազգային համագումարը ամբողջական օրակարգով: Երկուշաբթի օրվա օրակարգը էակպես կրճատվել էր` հաշվի առնելով ԱՄՆ-ի հարավային ծոցում Գուստավ փոթորկի առաջացրած հնարավոր հետևանքների մտավախությունները:

Հաշվի առնելով, որ փոթորիկն սպասվածից առավել մեղմ էր, և որ տարածաշրջանից էվակուացված բնակչությունն անհամբեր ցանկանում է տուն վերադառնալ` Հանրապետական կուսկացության պաշտոնյաները հայտարարել են, որ կարող են վերսկսել համագումարի բնականոն ընթացքը: Նախնական զեկույցների համաձայն` օրվա հիշարժան իրադարձություններից կարող է լինել նախագահ Բուշի ելույթը արբանյակային կապի միջոցով: Ելույթ է ունենալու նաև անկախ սենատոր Ջո Լիբերմանը, ում, ըստ տեղեկությունների, Ջոն Մքքեյնը հաշվի էր առել փոխնախագահի հնարավոր թեկնածության համար: Համագումարի ընթացքում նաև հարգանքի տուրք կմատուցվի Գուստավ փոթորկի դեմ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու կապակցությամբ, ինչպես նաև կոչ կարվի շարունակել փոթորկի վնասները վերացնելու ուղղված աջակցությունը:

Երկուշաբթի օրվա օրակարգից դուրս էին բերվել կուսակցությանը գովաբանող բոլոր հիմնական ելույթները: Առաջին տիկին Լորա Բուշը և սենատոր Մքքեյնի կին Սինդին իրենց ելույթներում շեշտադրել են փոթորկից վնասված տարածաշրջանի աջակցման ջանքերը:

“Հարավային ծոցի տարածաշրջանի իրավիճակը հաշվի առնելով` մենք ստիպված են մեր ուշադրությունը բևեռել այսօրվա առաջնային խնդրին. այն է`տարածաշրջանի բնակչության ապահովությունն ու բարեկեցությունը,” ասել է տիկին Բուշը:

Սինդի Մքքեյն իր հերթին հավելել է, որ “ինչպես Ջոնն է վերջին օրերի ընթացքում բազմիցս ասել, մենք պետք է հանենք մեր հանրապետական գլխարկները և հանգնենք մեր ամերիկյան գլխարկները”:

Բացի այդ ելույթներից երկուշաբթի օրվա նիստի ընթացքում մի շարք ընթացակարգային հարցեր են կարգավորվել, որոնք անհրաժեշտ են սենատոր Մքքեյնին և Ալասկա նահանգի նահանգապետ Սարա Փեյլինին` որպես Հանրապետական կուսակցության կողմից նախագահի և փոխնախագահի պաշտոնական թեկնածություններն առաջադրելու համար:

Ակնկալվում է, որ Մքքեյնը որպես նախագահի թեկնածու իր առաջադրումը կընդունի հինգշաբթի երեկոյան` քառօրյա համագումարի վերջին օրը:

Համագումարի մեկնարկից հետո նահանգապետ Փեյլինը հայտարարել է, որ իր տասնյոթամյա դուստրը հղի է արտամուսնական կապից: Փեյլինը, ով սոցիալ-պահպանողական է և դեմ է արտահայտվում արհեստական վիժմանը, հայտարարության մեջ նշել է, որ հպարտանում է իր դստերով, ով պատրաստվում է ամուսնանալ երեխայի հոր հետ:

Համագումարի վայրից դուրս հազարավոր մադրիկ էին հավաքվել` Իրաքի պատերազմի և Բուշի վարչակարգի քաղաքականության դեմ բողոքելու: Ընդհանուր առումով, ցույցը խաղաղ բնույթ էր կրում, սակայն որոշ ցուցարարներ անհանգստությունների առիթ են տվել և, բախվելով ոստիկանների հետ, ձերբակալությունների տեղիք են տվել:

Համագումարի գալիք օրերին նույնպես բողոքի ակցիաներ են սպասվում:

XS
SM
MD
LG